Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ դեպի Մաքսային միություն՝ պարզաբանում է տնտեսագետը․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 23:57

«Եթե երկիրը ոչ թե պատրաստի արտադրանք է արտահանում, այլ միայն ռեսուրս, նա ինտեգրման կարիք չունի: Օրինակ, Ադրբեջանը ինչի՞ պիտի մտնի որեւէ միության մեջ, որպեսզի իր գազի գի՞նը իջեցնի, ակնհայտ է, որ իրեն ձեռք չի տալիս դա: Իսկ մենք փոքր երկիր ենք, Եվրոպա արտահանում ենք միայն ռեսուրս՝ ոսկի, ադամանդ, եւ ինտեգրվելու կարիք չունենք, վնասը կլինի մի հարյուր միլիոն դոլար, բայց կշահենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, եթե ինտեգրվենք Մաքսային միությանը, եւ Մաքսային միության երկրներ մենք արտահանում ենք պատրաստի արտադրանք, ինչը շատ կարեւոր է: Իհարկե, Մաքսային միությունում կան քաղաքական խնդիրներ, մարդու իրավունքների խնդիրներ, բարձր կոռուպցիա… այդ առումով գտնվում ենք նույն մակարդակում: Բայց ոչ ոք մեզ չի խանգարում եվրոպական այդ արժեքները մեզ մոտ իրականացնել: Եվ եթե մեզ մոտ ավելի քիչ լինի կոռուպցիան՝ Մաքսային միության երկրներից կգան իրենց բիզնեսն այստեղ կգրանցեն»,-կարծում է տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

 

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, տնտեսագետ Աշոտ Թավադյանի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    հետաքրքիր ա, որ մարդիկ արդեն “շահ” ասելով փողից բացի ուրիշ բան չեն հասկանում…
    ցավալի ա, բայց փաստ

    հետո, էտ չկոռումպացված Եվրոպայում չէ՞, որ Աթենքի ամառային օլիմպիադայի պես խայտառակ մի բան երբևէ չի եղել կոռուպցիայի ու ատկատների հաշվով… ոչ մի տեղ, անգամ Հարավային Աֆրիկայում

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031