Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն ու մանկապարտեզն ադրբեջանական հենակետերից 400-500 մետր են հեռու

Դեկտեմբեր 23,2013 22:53

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 1150 բնակիչ ունեցող Ներքին Կարմիրաղբյուրի հողերի 60-70 տոկոսը գտնվելով սահմանամերձ, վտանգավոր գոտում՝  չի մշակվում: Գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ 125 աշակերտ ունեցող դպրոցն  ու 25 սան ունեցող մանկապարտեզը ադրբեջանական հենակետերից  ուղիղ գծով հեռու են 400-500մ: Չնայած ադրբեջանական գնդակոծության մշտական վտանգին, գյուղից արտագաղթ չկա: Մ. Կամենդատյանն ասաց, որ իրենց գյուղում եւ սահմանամերձ բոլոր բնակավայրերում ապրում են հերոս մարդիկ:

Kamendatyan

Գյուղապետի  վկայությամբ՝ պետական բյուջեից 3 անգամ աջակցություն է ցուցաբերվել գյուղի  հրետակոծված տների տերերին, Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը կառուցել է 8 բնակարան, 180 տուն վերանորոգել է,  Միքայել Վարդանյանի ֆինանսական  աջակցությամբ գյուղը գազաֆիկացվել  է:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2012 թվականին 1100 մ երկարությամբ  խմելու ջրագիծ է կառուցել, որից օգտվում է  գյուղի 70 տոկոսը,Կարմիր Խաչն   այս տարի եւս 1000մ երկարությամբ ջրագիծ է կառուցել: Դրա շնորհիվ լուծվել  է գյուղի խմելու ջրի խնդիրը: Մ. Կամենդատյանը ցուցաբերված  օգնության  համար բոլոր աջակցողներին շնորհակալություն հայտնելով, կարեւորում է նաեւ նորակառույց համայնքային կենտրոնի  նշանակությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. gevorg says:

    Գյուղապետը դառը փորձը հաշվի առնելով,խոհեմաբար չի բարձրաձայնում գյուղի
    խնդիրների մասին,քանի որ ,,անհիշաչար, հումանիստ ու անարծաթ,, մարզպետը
    կարող է զրկել նաև այդ նվազագույն նպաստներից:Հանգիստ մնացեք հարգարժան
    գյուղապետ,- ձեզնից խլելու ոչ մի բան չի մնացել և մխիթարվեք նրանով,որ գյուղից
    բազմաթիվ արտագաղթացներից մեկը դարձել է Լոնդոնի օլիմպիական խաղերի
    չեմպիոն:

  2. karen says:

    Մարզպետը ներկայումս ժամանակ չունի զբաղվելու հիմնահարցերի հիմնահարց Ն.Կ.Աղբյուրով, քանի որ խճճված է մարզի ,,ռազմավարական խնդիրների,, ցանցում/որոնց լուծման դեպքում իր
    համեստ,կոնֆլիկտներ չստեղծող ընտանիքի անդամների մի քանի սերունդները ֆինանսական ու
    այլ միջոցների սղություն չեն զգա/:Այդ ,,ռազմավարական խնդիրներից,, առաջինը Պառավաքար
    Վազաշեն նոր ճանապարհի կառուցումն է,որը նախկին ճանապարհի նման նույնպես գտնվում է
    կրակի տակ:Մարզպետի այս մտահղացումը ամենաթռուցիկ հաշվարկով ՀՀ բյուջեից կտանի մեկ
    միլիարդ դրամից ավել գումար:Թե ում և ինչու համար է կառուցվում այդ ճանապարհը կպարզվի
    հետագայում:Մյուս ,,ռազմավարական խնդիրը,, ,,Դիլիջան,,բժշկական կենտրոնի հետ կապված
    հարցը փուլային տարբերակով հորով-մորով անելն է/նայեք ,,Հայկական Ժամանակ,,21.12.2013/

  3. Garegin says:

    Հետաքրքրի է, գյուղապետը նշում է, որ բյուջեից երեք անգամ հրետակոծված տների տերերին աջակցություն է ցուցաբերվել /երևի թե դա այն եզակի դեպքերից է, որ հատկացված գումարը լիովին հասել է նպատակին/, իսկ գյուղում առկա մնացած խնդիրները լուծվել են Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդի, Կարմիր Խաչի և առանձին անհատների կողմից հատկացված միջոցների հաշվին: Էլի հարց է առաջանում, որտեղ են մարզային կառույցները, վերջին 20 տարիներին ինչ են արել ՀՀ սահմանամերձ բնակավայրերից առավել շատ տուժած գյուղի համար: Երբ է ՀՀ իշխանությունների ու ժողովրդի մեջտեղն ավելի քան 14 տարի լռված ճարմանդի կարգավիճակ ունեցող մարզպետը հասկանալու, որ տավուշեցին առաջին հերթին վերաբերմունքի կարիք ունի, վերաբերմունքի սեփական իշխանությունների կողմից, այլ ոչ թե ուրիշների /փառք ու պատից այդ կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին Տավուշի ապաշնորհ մարզպետի փոխարեն աշխատելու համար/: Խայտառակություն է….

  4. marat says:

    Գյուղապետի ասելով չեն մշակվում համայնքի հողերի 60-70 տոկոսը՝ սահմանամերձ,վտանգավոր
    գոտում գտնվելու պատճառով:Նույն կամ ավելի մեծ չափով չեն մշակվում նաև մարզի սահմանից
    տասնյակ կիլոմետրով հեռու գտնվող գյուղերի հողատարածքները:Մարզում չմշակվող հողերի ոչ
    մխիթարական պատկերը խոսում է մարզպետի կողմից այդ բնագավառը լրիվ անտեսելու մասին:
    Պատահական չէ,որ գյուղապետի հնչեցրած օգնողների ցանկում չկար մարզպետի անունը,ում
    առնչությունը գյուղատնտեսության հետ սկսվում և ավարտվում է կեղծ,ուռճացված,ոչ հավաստի
    տվյալներով հաշվետվությունների մատուցմամբ կառավարությանը:

  5. mariam says:

    Գյուղի բնակչության ու դպրոցի սաների հարաբերակցությունը խոսում է դեմոգրաֆիական աղետի
    մասին:Այդ հարաբերակցությունը ներկայացնում է նաև մարզային նոմենկլատուրայի, ,,էլիտայի,,
    ու բնակչության միջև գոյություն ունեցող խզումը,անդունդը,օտարացումը:

  6. Aram says:

    Վաղուց արդեն պարզ է դարձել, որ ՀՀ սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների ծանր կենսակերպն ու իշխանությունների առջև նրանց կողմից բարձրացրած հարցերը համահունչ չեն: Համեմատական առումով կարելի է ասել, որ միայն մի դեպքում է, որ հիվանդը բժշկի հետ չի համագործակցում առավել արդյունավետ բուժում կազմակերպելու համա՝ երբ բժիշկն ինքն է առավել ծանր և անհույս հիվանդ: Անհույս հիվանդ-մարզային կառույցը մարզպետի գլխավորությամբ տարիներ շարունակ հասկաքստի քաղաքականություն է վարել՝ միշտ ժողովրդի շահերին հակառակ, իսկ լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից պայթեցնում են մարզպետի կողմից ՀՀ իշխանությունների համար պատրաստած փուչիկներն ու սպասում, թե երբ է ձայնը վերևները հասնելու…:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031