Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Ղազարյան. «Բա Հայաստանի շահը ո՞վ պետք է պաշտպանի»․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 22:37

«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան  Պետրոս Ղազարյանը ՀՀԿ-ական պատգամավորների ՝ «խղճի արթնացմանը» չի հավատում:

«Այդ մարդիկ պատգամավոր են դարձել իշխանության շնորհիվ, հիմա էլ իշխանությանն իրենց պարտքը պետք է տան»,- այսօր ԱԺ-ում  «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրի քվեարկությանը մասնակցած պատգամավորների մասին ասաց պարոն Պետրոսյանը:

Նրա խոսքով, ներկայիս կառավարությունը վերջին 20 տարվա ամենափակ աշխատող կառավարությունն է. «Ամենագաղտնի գործող կառավարությունն է: Ասացին՝ պարտք կա, խաբեցին, պայմանագրերը ոչ մեկ չի տեսել: Այս պայմանագիրն էլ վերջում հրամցրին, տեսանք՝ խայտառակ բան է… այսքան ռուսներին ամեն ինչ տալով ու նվաստանալով՝ նրանք ռուսամետ չեն դառնալու, որովհետեւ հասարակական կարծիքը իրենք թեքում են  Հայաստանում Ռուսաստանի դեմ ու ամենամեծ վնասն են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին»:

Պարոն Ղազարյանի խոսքով գազային պայմանագիրը կարդալիս ակնհայտ երեւում է, որ կառավարության անդամները պայմանագրի տեքստին կարգին չեն էլ ծանոթացել. «Իրենց էդ տեքստն ուղարկել են, իրենք էլ ստորագրել են: Այնտեղ Ռուսաստանի, Գազպրոմի շահը կա,բա մեր Հայաստանի շահը ո՞վ պետք է պաշտպանի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    «Այդ մարդիկ պատգամավոր են դարձել իշխանության շնորհիվ, հիմա էլ իշխանությանն իրենց պարտքը պետք է տան»,-

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/12/23/417627/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    իսկ դուք՞ պարոն Պետրոս, ու՞մ շնորհիվ դարձաք այն, ինչ որ եք հիմա, և արդյոք՞ ձեր պարտքը վերադարձրել եք լիարժեք… իհարկե՞ ոչ, փորձիր քո պարտապանի դեմ մի փոքրիկ “խայթոց”, և անմիջապես կիմանաս, թե որտեղ են “ձմեռում ռակերը”:

    էս “ծախվելուց” որ ժուռնալիստենրը չեն խոսում, լրիվ անոմալիա ա առա)անում: Գոնե Դուք էտ բառը երբևէ օգտագործելու իրավունք չպետք ա ունենաք:

  2. Spartak says:

    Քեֆս բերեցիր, Հակոբ:Ինչի՞ էր ժողովրդի մեջ հայտնվել այդ լրագրող կոչվածը, որ տեսեք,տեսեք ես ձեր կողքին եմ:Նկարվեց գնաց: Ոնց չի ամաչում:Որ ամաչի, բա ո՞նց ապրի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031