Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը անհատույց բնակարան է նվիրել համալսարանի ռեկտորին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 22:16

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը` 3 դատավորներով, մայրաքաղաքից ժամանել էր Գյումրու «Պրոգրես» համալսարանին կից` Խրիմյան Հայրիկ  59 հասցեի շենքի բակ դատավարությունն այստեղ անցկացնելու համար: Բանն այն է, որ տվյալ շենքում ապրող բնակիչներին տեղահանում են, քանի որ  2002 թվականին փոստատան գլխավոր շենքը, որտեղ  հիմա գտնվում է  «Պրոգրես»
համալսարանը,  անհատույց նվիրել են համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին: Իսկ նվիրողը եղել է նրա քավորը` Շիրակի այն ժամանակվա մարզպետ Ֆելիքս Փիրումյանը:

13  տարի շարունակ դատավարության մեջ գտնվող բնակիչները մոլորված են` ո՞ւր գնան բնակվելու: Ըստ նրանց, «Պրոգրես» համալսարանի ռեկտորը անգամ փոխհատուցում չի խոստանում: Մինչդեռ ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի ասելով, ինքը բնակիչներին անգամ սեփական տուն է խոստացել, թեև դրա իրավունքն  էլ չուներ, զուտ մարդասիրական նկատառումներից  ելնելով , սակայն նրանք չեն համաձայնել:

«Նախ բազմացել են դրանք, 7 ընտանիք չեն, պրոֆմիությունով  այդ բնակարանները օգտագործման իրավունքով տրվել է 4 ընտանիքի, կա ընտանիք, որի  հոր թաղմանը անգամ երեխեքը չեն եկել: Լաուրա Սարգսյանը երկրաշարժից հետո էդտեղ մի օր չի ապրել, նրանք ունեն ուրիշ տներ: Եթե մի քանի  տարի էլ մնան, կդառնան 15 ընտանիք: Թող աճի մեր ազգը, բայց ոչ պահանջատիրական…

Ես չեմ ժխտում, որ նախորդ նախագահի (ի նկատի ունի Ֆելիքս Փիրումյանին)  ժամանակ 5 օբյեկտներ տրվել են ինձ անվարձահատույց` կառավարության որոշումով,  որպես  ուսումնական հաստատություն, հեռախոսակայան», -ասաց ռեկտորը: Ռաֆիկ Խաչատրյանը նաև ասաց, որ  այդ բնակարանները ուսումնական հաստատության հետ համատեղել  հնարավոր չէ.ամեն  մի լսարանի վրա մի բնակելի տուն է ընկնում, դրանք անջատված են միջնապատերով:

«ԲԳՎ-ի ծրագրով առաջարկվեց փոխհատուցում, ես էլ ասել եմ, որ շուկայականի համար կավելացնեմ` որպես մարդասիրական օգնություն, հրաժարվել են: Դրանից հետո նախագահականից եկել  են, բոլոր ատյաններով անցել է, որպես մեր սեփականությունը հաստատված, բայց իրանք հանրային  կարծիքով ուզում են որևիցե բան…

Դուք հարցրեք, որևիցե  մի օր  գույքի հարկ, հողի հարկ, որևիցե հարկ դուք վճարե՞լ եք, իսկ դրա փոխարեն Եհովայի վկաների մեքենան նստած շրջում են  էստեղ-էնտեղ , հավաքածուներին տանում են կառավարության կամ նախագահականի դուռը հանրային կարծիք ստեղծելու համար: Ես ուզում եմ, որ օրենքով հաստատեն  մեր սեփականությունը, ոչ մի դատավարություն, ոչ մի բան, նրանցից հետո կորոշենք, թե ամեն մեկին  ինչ հատուցում է հասնում», ասաց Ռաֆիկ Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031