«Պետք չէ մոռանալ, որ Արեւմուտքում եւս կան իրենց «պրագմատիկ» համարողներ, ում համար առաջնայինը ոչ թե արժեքային համակարգն է, այլ կոնկրետ շահերը` մասնավորապես երբ խոսքը ռուսական, հայկական կամ այլ կոռումպացված (եւ Մ. Խոդորկովսկու բնորոշմամբ` կոռուպցիա արտահանող) ռեժիմի հետ հարաբերությունների մասին է: Վերը նշված բոլոր հանգամանքները, սակայն չեն նշանակում, որ Արեւմուտքից հիասթափվել է պետք կամ նեղացածի կեցվածք ընդունել», «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Արեւմուտքի ուղղությամբ Հայաստանում հնչող քննադատությանը:
«Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների հակահայ պլանների իրականացմանն ընդդիմացողներն արեւմտյան կառույցների հետ առավել արդյունավետ աշխատելու ձեւ պիտի գտնեն` հաշվի առնելով, որ հայերի ռուսամետ լինելու տպավորությունը, որը, ցավոք, ստեղծվում է ոչ միայն իշխանական ուժերի կողմից, գնալով առավել վնասակար է դառնում` խորացնելով Հայաստանի եւ Եվրոպայի, այժմ նաեւ Վրաստանի ու Մոլդովայի միջեւ առաջացած քաղաքակրթական ճեղքվածքը», հավելեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ