Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանին եւ նրա «խմբի» տասներկու անդամներին կտեսնենք մինչ Ամանոր

Դեկտեմբեր 23,2013 21:18

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի, սոցիալական ապահովության նախարարության տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն ընդհատվել էր, երբ նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվեց նախագահող Մխիթար Պապոյանը (ՀՀ Նախագահի 26.11.2013թ. ՆՀ-309-Ա հրամանագիր):

Պապոյանի փոխարեն գործը մակագրվեց Մեսրոպ Մակյանի վրա:

Մեր տեղեկություններով դեկտեմբերի 26-ին նշանակվել է Վազգեն Խաչիկյանի եւ մյուսներ գործը, սակայն այդ մասին «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում չի գրվել:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17– ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ գումարները:

Վազգեն Խաչիկյանը, ըստ մեղադրանքը պաշտպանող երեք դատախազների, խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031