Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության մասին սուտ մատնություն կատարած կինը մեղադրվեց պայմանական ազատազրկման

Դեկտեմբեր 23,2013 20:54

Դեկտեմբերի 18-ին  Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը  Խաշթառակ գյուղի 35-ամյա բնակչուհուն մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի  333  հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ  առանձնապես ծանր  հանցագործության մեջ մեղադրելով, կատարվել է շահադիտական դրդումներով») եւ դատապարտել  6 ամիս պայմանական ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանով: Կինը  դատարանին միջնորդել է անցկացնել  արագացված դատաքննություն, ասելով, որ ինքը  զղջացել է  իր կատարած  արարքի համար, գիտակցում է արագացված դատաքննություն անցկացնելու հետեւանքները, այդ կապակցությամբ խորհրդակցել է իր պաշտպանի հետ: Դատարանը, որպես նրա  պատասխանատվությունն ու  պատիժը  մեղմացնող  հանգամանքներ, հաշվի է առել անկեղծորեն զղջալը, խնամքի տակ  անչափահաս 3 զավակների գտնվելը:

Խաշթառակի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 29-ին ունենալով շահադիտական դրդումներ, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում տալով՝ գիտակցաբար կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ իբր 2013թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչ  Ա.Ս.-ն  նույն գյուղի անտառամասում օգտվելով իր անօրինական վիճակից՝ բռնաբարել է իրեն:Սոցիալական վատ  վիճակում գտնվող  կինը  տղամարդու հետ սեռական հարաբերություն է  ունեցել, ակնկալելով, որ նա իրեն ֆինանսապես կօգնի, երբ վերջինս հրաժարվել է դա անել, նա  բռնաբարության մասին հաղորդում է տվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031