Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայն»․ Էրդողանը խոստացել է «ջարդել իր հակառակորդների ձեռքերը»

Դեկտեմբեր 23,2013 20:49

Թուրքիայի վարչապետը խոստացել է վրեժխնդիր լինել իր հակառակորդների նկատմամբ՝ ասելով, թե «կջարդի նրանց ձեռքերը», եթե նրանք օգտագործեն կաշառակերության հետզհետե ընդլայնվող սկանդալն իր իշխանությունը խարխլելու նպատակով:

Թուրքիայի վարչապետը «մութ դաշինքների գործ» է անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել է «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին:

Այս ընթացքում, «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագետներին վերջին պահին հաջողվել է խուսափել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ճգնաժամից, որոնց դրդապատճառը կարող էր դառնալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը կարող է վտարվել՝ սադրիչ գործողությունների իրականացման պատճառով:

«Վաշինգտոնը լուրջ նախազգուշացում է հղել Անկարային այն մասին, որ Միացյալ Նահանգների և իր դիվանագետների նկատմամբ ահաբեկման արշավի իրականացնումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկկողմանի հարաբերությունների համար», – գրում է պարբերականը:

 

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031