Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Այս իշխանությունները դրդում են ապստամբության»․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 20:42

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրի քվեարկությունը  բացատրում է յուրովի. «Իշխանությունը մեր քվեով չի ձեւավորվել, այլ Ռուսաստանի  «դոբրոներով» է ձեւավորվել: Դրա համար էլ առաջին հերթին հենց Ռուսաստանին էլ պետք է ծառայեն: Այստեղ անսպասելիություն չկա»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքով, ԱԺ-ի դիմաց այսօր հավաքված քաղաքացիներն էլ իշխանություններին սթափության կոչ անելու են եկել. «Այս ամենից հետո մի ելք կա: Քանի որ ունենք մի իշխանություն, որ աշխատում է Սահմանադրության դեմ, չկա այլ ելք, քան իշխանափոխությունը»:

ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիաներին մասնակցում էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը. «Այստեղ եկել են մարդիկ, որոնք վստահ էլ չէին, որ իրենց գալով կփոխվի: Եկել են, որովհետեւ չէին կարող չգալ: Այո՛, փոխվելու է Հայաստանը: Ազատվելու ենք այս իշխանություններից եւ պաշտպանելու ենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը: Այս իշխանությունները հասարակությանը դրդում են ապստամբության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031