Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում համասեռամոլության քարոզ է գնո՞ւմ

Դեկտեմբեր 23,2013 19:43

Նոյեմբերի 6-ից «Մենք» երիտասարդական շարժումը ստորագրահավաք է սկսել` հասարակական վայրերում մարմնավաճառության կանխման և համասեռամոլներին Կիրովի անվան մանկական այգուց վտարելու համար:

Այս մասին այսօր «Հայնյուզ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» երիտասարդական հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Մելինե Յավրյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք նամակներով դիմել են թե´ քաղաքապետին, թե´ ոստիկանապետին, սակայն նրանք պաշտոնապես չեն արձագանքել. «Մեզ պատասխանել է բնապահպանության վարչության պետը: Նա ասել է, որ այգու բարեկարգումը կլինի գարնանը, և մեր պահանջները որոշակի չափով կբավարարվեն»,- նշեց Մելինե Յավրյանը:

«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանն էլ նկատեց, որ Հայաստանում համասեռամոլության քարոզ է գնում. «Վերջերս տարբեր կայքերում սկսել են շրջանառվել համասեռամոլ մարմնավաճառների լուսանկարներ: Դա, կարծես թե, քիչ էր, Նազիկ Արմենակյան անունով մի լուսանկարչուհի էլ համասեռամոլների լուսանկարների փակ ցուցահանդես էր կազմակերպել: Սա այլասերվածության քարոզ է Հայաստանում»,- ասում է Սևան Աղաջանյանը:

Նա կոչ արեց այսպիսի նյութեր հրապարակած լրատվամիջոցներին հեռացնել դրանք իրենց կայքերից, որովհետև, բանախոսի խոսքով, դա այլասերվածության կոնկրետ քարոզ է:

«Լուսանկարչուհին նաև համասեռամոլների նկարներով ֆոտոալբոմ է տպագրել, որն արժե 11.000 դրամ և որը վաճառվում է գրեթե բոլոր գրախանութներում: Դա խիստ անընդունելի քայլ է: Մենք պահանջում ենք կանխել այլասերվածության քարոզումը և կոչ ենք անում ԱԺ-ին հստակ օրենք ընդունել այլասերվածության և դրա քարոզի դեմ: Պետք է այնպես արվի, որ դրա դեմ պայքարի ոստիկանությունը»,- համոզված է Սևան Աղաջանյանը:

Մելինե Յավրյանն էլ հավելեց, որ լուսանկարչուհին այս արատավոր երևույթը բերում է հասարակություն և ուզում է այսօրվա երիտասարդներին ասել, որ համասեռամոլները, այսինքն՝ այդ հիվանդ մարդիկ, որոնք նորմայից շեղված են, նույնպես մարդ են և պետք է մեր հասարակության լիիրավ անդամ լինեն: «Մենք բնավ մտադրություն չունենք նրանց կախաղան հանելու,- ասում է Մելինե Յավրյանը,- մենք ընդամենը փորձում ենք հասարակական վայրերում նրանց գործունեությունը սահմանափակել»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031