Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսը

Դեկտեմբեր 23,2013 19:35

«Գիրքը ստեղծված է  առցանց գրականությամբ զբաղվողների կամ այն լրագրողերի համար, ովքեր ցանկանում են համացանցում ավելի մրցունակ լինել, ավելի կայուն եւ ապահով աշխատանք իրականացնել»,- դեկտեմբերի 23-ին «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց գրքի խմբագիր եւ համահեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը:

IMG_0185

Ուղեցույցը լույս է տեսել «Առցանց  ԶԼՄ-ների ինքնակարգավորումը» ծրագրի շրջանակներում: Նրա համահեղինակներն են նաեւ իրավաբաններ Գեւորգ Հայրապետյանն եւ Արա Ղազարյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն եւ «Հետք» առցանց թերթի փոխխմբագիր Լիանա Սայադյանը: Ուղեցույցը հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ՝ առցանց տարբերակով:

Պարոն Դեհերյանը նշեց, որ ուղեցույցում փորձել են ցույց տալ առցանց լրագրության լավ եւ վատ կողմերը: Նրա խոսքերով, չնայած գիրքը գրվել է վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, բայց համահեղինակներն այնտեղ զետեղել են իրենց երկար տարիների փորձը:

«Հետք» առցանց թերթի փոխխմբագիր Լիանա Սայադյանը կարծում է, որ ուղեցույցը առցանց լրագրողներ բոլոր հարցերի սպառիչ պատասխանն է եւ շատ հետաքրքիր իրավական ուղեցույց է.

«Փորձել ենք արծարծել այս տարվա ընթացքում ամենից շատ մտահոգող հարցերը, ինչպիսիք են՝ հեղինակային իրավունքը, գրագողության դրսեւորումները, սոցիալական մեդիան, լրագրողի պահվածքին,  վարքագծին առնչվող հարցեր եւ ներկայացնել միջազգային փորձը, որովհետեւ այս տարի ունեցանք լրագրողներ, որոնք կորցրեցին աշխատանքը կամ տուժվեցին իրենց քաղաքացիական դիրքորոշման հետեւանքով: Կարծում եմ, սա շատ պրակտիկ եւ օգտակար է նրանց համար ովքեր հետաքրքրված են առցանց լրատվամիջոցներով կամ աշխատում են այդ միջավայրում»:

Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Դեհերյանը նշեց, որ այսօր մեդիաոլորտն ունի երկու խնդիր. բացի նրանից, որ փորձառու լրագրողները պետք է ինֆորմացիան հասցնեն հանրությանը, զուգահեռ պետք է նաեւ հետեւեն  ոչ պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվողների գործունեությանը, քանի որ ամբողջ լրատվական դաշտը  կրում է ցանկացած վատ գործողության, վատ անդրադարձի, վատ ինֆորմացիայի հետեւանքները: Պարոն Դեհերյանի խոսքերով՝ «Լավագույնը ցանցում» գիրքը նախեւառաջ ցանկություն է, որպեսզի լրագրողները համացանցում լինեն պրոֆեսիոնալ.

«Եթե մենք լինենք լավագույնը ցանցում, ապա մենք կհասկանանք որտեղի՞ց, ինչպե՞ս, ի՞նչ տեսակի ինֆորմացիա հայթայթել հանրության համար եւ ի՞նչ ձեւով փոխանցել այն հանրությանը, որպեսզի այն ավելի հետաքրքիր լինի, ավելի գրավիչ եւ ազդեցիկ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031