Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայն»․ «Խոդորդկովսկիի ազատ արձակումը դարձել է «փի-ար»-ի քայլ». «Amnesty International»

Դեկտեմբեր 23,2013 18:36

«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը, որը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, որոշ վերլուծաբաններ համարում են անցանկալի անձի երկրից վտարելուն նման հատուկ գործողության հետ:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, թե Խոդորկովսկիի ազատ արձակման հետ կապված ամբողջ գործընթացը, որը ոմանք «հատուկ գործողություն» են անվանում, շատ նման է նրան, թե ինչ բազում տարիներ առաջ տեղի էր ունեցել այլախոհներ Վլադիմիր Բուկովսկիի և Ալեքսանդր Սոլժենիցինի հետ:

Ըստ Նիկիտինի, «կարելի է ենթադրել, որ Խոդորդկովսկիի ազատ արձակումը դարձել է «փի-ար»-ի քայլ, որը Ռուսաստանի նախագահին հուշել է ինչ-որ մեկը, քանի որ գաղտնիք չէ, որ Պուտինը վերջերս բազմիցս հիշատակել է Ռուսաստանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր խնդիրը, այն է՝ արտերկրում Ռուսաստանի դրական պատկերի ստեղծումը: Հետևաբար, իր հասկացությամբ և որոշ խորհրդականների ներկայացմամբ, Ռուսաստանի լավ պատկերի ստեղծումը կայանում է, այս թվում, Խոդորկովսկիին ազատ արձակելու մեջ»:

«Չպետք է մոռանալ նաև «Փուսի Ռայըթ» խմբի երկու մասնակիցներին ներում շնորհելու մասին: Բացի դրանից, արդեն ազատ են արձակվել կամ ազատ են արձակվելու «Բոլոտնայայի գործով» անցնող մի քանի անձինք: Այս ամենը, Կրեմլի գործիչների կարծիքով, պետք է Ռուսաստանի դրական պատկերը ստեղծի»,  – ասում է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը:

Սերգեյ Նիկիտինի կարծիքով, այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ երկրում արդարադատություն չի եղել և մինչ օրս չկա, իսկ բոլոր դրական փոփոխությունները տեղի են ունենում մեկ մարդու որոշմամբ, ինչը չի վկայում իրավական պետության առկայության մասին:

 

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ինչպես համարյա միտշը, “Ամերիկայի ձայնը” ստում է: իսկ դուք արտատպում կատարյալ ագիտսուտը:
    Պուտինը էնքան բարձր ռեփ ունի արտասահմանում, որ չի ունեցել երբևէ ոչ մի այլ երկրի ղեկավար:
    Ու ծադարկովսկին էլ ընդամենը քրեական հարցագործ է, ում իր խնդրագիր համարձայն ազատել են: Եթե նա չլսեր իր ամերիկյան պապաներին, ու այդ խնդրագիրը գրեր տարիներ առաջ, ապա հաստատա ազատ կարձակվեր ավելի շուտ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031