Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Փշրանքներից էլ ենք զրկվում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 17:59

«Եթե մի պայմանագիր Ռուսաստանին իրավունք է տալիս ինքնուրույն տնօրինել գազի մատակարարման բոլոր հեռանկարները Հայաստանում, ապա սա պարզ դավաճանություն է»,- այս կարծիքին է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նույնպես միացել էր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից բողոքող ու ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀ օրենքով նախատեսված դավաճանության հոդվածները պետք է կիրառել համաձայնագրին կողմ քվեարկած պատգամավորների նկատմամբ. «Ցանկացած քաղաքացի իրավունք ունի օրենքը դավաճանի նկատմամբ կիրառել. Սա ազգային եւ պետական դավաճանություն էր»:

Նա նաեւ ասաց, որ միայն այս համաձայնագրով չէ, որ վտանգվում է ՀՀ անկախությունը. «Հայաստանի անկախությունն ամեն օր է ոտնատակ արվում: Էներգետիկ անկախությունը մի փոքր ինքնիշխանության պաշտպանող հնարավորություն էր: Այսօր եղած բոլոր փշրանքներից ենք զրկվում: 30 տարի Հայաստանը ոչ մի տեղից իրավունք չունի ջերմություն ստանալ: Այդ թվում մարդկային ջերմություն եւ համակրանք»:

Նա նաեւ քննադատեց այն պատգամավորներին, որոնք կողմ քվեարկեցին համաձայնագրին եւ ասաց. «Սա մի փաստաթուղթ է, որով Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ դատավճիռ է կայացվում»:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տիկին Խառատյանի ասածին անհնար է չհամաձայնվել։ Ահա և այսպես է եղել հայի ճակատագիրը, թելադրված հենց ազգադավ հայի կողմից։

  2. կայծակ փալանճեան says:

    Երեկ եւ այսօր ուղղել եմ կոչ-գրութիւն,շատերին :Մեր կուսակցական մամուլ իմ յոդվածներ չի հրատարակում,ձեռնտու չէ թերեւս:ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՆԷԵՕՒՒՐ,ԱՅՆ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆՈՐ ՕՐԷՆՔ-Ծ Ե Ր Ա Կ Ո Յ Տ-S EN A T -ԻՒՆԵՆԱԼՈՒ Հ.Հքանզի ընդհանրապէս նոյների (սէնատօռներ)ի անդամներ լինում են ՓՈՐՁԱՌՈՒ-Իմաստուն անձինք(sages-sabios) եւ չը թողնենք մեր ընդիմմութիւն տողանցքում մնան:Ազգը պէտք ունի նոցա: իսկ ԵՐԷԵՍ չի կորցնելու համար(եթէ չը պիտի փոխւի կառավարութիւն) Օրէնք անցկացնել Փոխ նախագահ ունենալու եւ որոշ պատճառներով (լաւ է նախագահ հանգստանա) երբ այս ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄ ՉԵՂԵԱԼ ՀԱՄԱՐԻ ՌՈՒՍԻՈ հետ համաձայնակիրը: Մենք ազատ ենք գնել Պարսկաստանից էք եւ Մաս կազմել ԵՄ եւ այո ինչու չէ ՄՆ եր որ միշտ մեզ օգնել են(քիչ,սակաեն միշտ) ԻՍԿ ԵԹԷ ՓՈՒԹԻՆ յանկարծ այս տեսնելով մեզ ԿԸ ՏԱՅ …եթէ ոչ ՔՍԱՆ ՊԻԼԻՕՆ ՏՈԼԱՐ, ապա առնւազն ԵՐԿՈՒ ՊԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ

  3. Spartak says:

    Հարգելի Կայծակ, բա~ն չհասկացա:Առանց հուզվելու շարադրիր մտքերդ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031