Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյանը` գազի խնդրի վերաբերյալ. «Սա քրեական հանցագործություն է, որով պիտի զբաղվեր դատախազությունը»

Դեկտեմբեր 23,2013 17:37

«Եթե կա մի ընկերություն, որն ունի պարտքեր՝ թող սնանկ ճանաչվի, ինչո՞ւ ես և դու պիտի վճարենք այդ պարտքերի համար»,-խոսելով Հայաստանի կուտակած գազի պարտքի մասին՝  այսպես արտահայտվեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա փաստեց, եթե ՀՀ-ում սովորական քաղաքացին գազի պարտք ունենար, նրան մեկ ամիս հետո կոչնչացնեին, կվտարեին: Պարոն Ասատրյանը վրդովվեց. «Մենք նրանց եկամուտների համար ենք վճարում: Իսկ գույքի փոխանցումը հանցագործություն է, քանի որ ըստ օրենքի` դա ապապետականացմամբ է լինում»:

Պարոն Ասատրյանը գազի հետ կապված խնդիրը զավեշտալի է համարում ու նշում. «Սա քրեական հանցագործությունների շարքում է: Որևէ նորմալ երկրում այս խնդրով դատախազությունը պիտի զբաղվեր»:

Խոսելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին՝ ասաց, որ կենսաթոշակային բարեփոխումների կողմնակից է ու նշեց. «Մեր իշխանությունը նման է մեղվաբույծի, որը ոչ թե փեթակը խնամում է, անընդհատ քաշքշում է, ու մեղուները թափվել են գզգզում են և՛ իրենց, և՛ մեզ»:

Պարոն Ասատրյանը նշեց, թե տարվա սկզբից ուզում է տեղեկատվություն ստանալ «ՀայՌուսգազարդի» կայքից` բաժնեմասերի վերաբերյալ, բայց չի կարողանում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հավելեց. «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ավելի հեշտ է իմանալ մի բան, քան «ՀայՌուսգազարդից»:

Բագրատ Ասատրյանը կարծում է, որ գազի հարցի վերաբերյալ «մութ սենյակում հինգ հոգի` լավ տղերք նստել ու որոշում են կայացրել, որոնց դեմն առնել հնարավոր չէ»:

Վարդան Բոստանջյանի գնահատականը չուշացավ. «Սա հանցագործությունից էլ այն կողմ է, հնարավոր չէ, որ մեկը կարողանա սրա պատասխանը տալ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք`խնդիրը պե՞տք է դիտարկել հանցագործության ոլորտում: Նա չցանկացավ այս առումով մեկնաբանություններ անել և ասաց, որ իրենք իրենց դիրքորոշումն արտահայտել են ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին` ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հայտարարությամբ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031