Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Հայաստանը Ղրղըզստանից շուտ կարող է մտնել Մաքսային միություն. Պուտինի խորհրդական

Դեկտեմբեր 23,2013 17:26

Հայաստանը կարող է Մաքսային միություն ավելի շուտ մտնել, քան Ղրղըզստանը. անդամակցության աշխատանքները «շատ արագ են ընթանում», հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նշեմ, որ փորձագետները բավական ակտիվորեն ուսումնասիրում են հայկական դիմումը, շատ արագ տեմպերով: Նույնիսկ ինչ-որ չափով առաջ են անցել Ղրղըզստանի հետ տարած և տարվող աշխատանքներից», – ասել է Ուշակովը:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի հանդիպում, որտեղ քննարկվելու են Հայաստանի և Ղրղըզստանի Մաքսային միությանն անդամակցելու դիմումները:

«Ղրղըզստանի «ճանապարհային քարտեզը» նույնպես կքննարկվի: Պարզապես այն նույն պատրաստվածության փուլում չէ, ինչ Հայաստանինը», – ասել է խորհրդականը:

Ղրղըզստանը Մաքսային միությանն անդամակցելու դիմում էր ներկայացրել 2011թ., Հայաստանը նման որոշում էր ընդունել 2013թ. սեպտեմբերին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Աստված տա, որ ՄՄ անդամակցումը կատարվի օր առաջ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031