Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուլու. «Կառավարությունը բարեփոխումներ անելու բարոյական իրավունք չունի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 17:23

«Չգիտեմ` իրենք իրենց մեջ ինչ պարտավորություններ ունեն, բայց դրա կրողը մենք ենք` հասարակ ժողովուրդը: Իրենց ցանկացած քմահաճույքի համար պարտավոր ենք աշխատել ու այնպես անել, որ իրենք լավ ապրեն»,- ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` (Լուլուն), որը այսօր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից բողոքող քաղաքացիներին էր միացել:

Նա նաեւ ասաց, որ ինքն ու բողոքի ակցիայի շատ մասնակիցներ այսօր ԱԺ-ի դիմաց են հավաքվել ոչ թե հայ-ռուսական համաձայնագրի դեմ բողոքելու, այլ. «Սա էլ է խորամանկ քայլ: Այսօր դեմ ենք կենսաթոշակայինին, վաղը դեմ ենք «Գազպրոմին», մյուս օրը այսինչ պայմանագրին: Իրականում դրվագված պայքարը շատ սխալ է, վաղուց պետք է հասկանանք, որ համակարգի դեմ պետք է պայքարենք… իրեն չարդարացրած կառավարությունը բարեփոխումներ անելու բարոյական իրավունք չունի: Թող եղած վիճակը կարգի բերեն, դրանից հետո անցնեն բարեփոխումների»:

Նա նաեւ ասաց, որ Հայաստանում իշխանափոխություն է պետք. «Թող լինի իշխանափոխություն, իսկ եթե չի լինելու, թող կարգի հրավիրեն իրենց… ես միշտ վախենում եմ իշխանափոխություն ասելուց, որովհետեւ այլընտրանք էլ չեմ տեսնում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031