Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Գայանե Հ.-ն և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում, թիվ 44 երթուղային միկրոավտոբուսից իջնելիս, նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ, 1.000 ռուբլի և 260 դոլար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժնի ծառայողները դեկտեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, Շիրակի փողոցի թիվ 45/17 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:
Պարզվել է, որ Գայանե Հ.-ի դրամապանակը գողացել է նա:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն