ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր կոչ արեց համաձայնեցված գործել. իրար հակասող բաներ չանել, որովհետեւ այն կթուլացնի իրենց պայքարը. «Ինչ հնարավոր էր այսօր արեցինք: Այս պայքարը երկարատեւ է լինելու: Եկեք իրար չմեղադրենք: Մենք իրար հետ կհամաձայնեցնենք: Առաջին անգամ է ստեղծվել լուրջ հնարավորություն, ոչ իշխանական քաղաքական ուժերով մշակված ծրագրով գնալու ենք առաջ: Ինչ արել ենք՝ ճիշտ ենք արել: Շարունակությունը կտեսնեք»:
«Վստահություն չկա: Վստահություն չունենք գնա ստեղից»,- գոռում էին հավաքվածները:
Նրանցից մեկն էլ ընդվզեց. «Շարունակությունը պետք չէ, մենք մարդկանց գործերով ենք ճանաչում»:
«Հարգելի քաղաքացիներ, սադրանքների չգնանք»,- կոչ էին անում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: Իսկ մի խումբ ակտիվիստներ ընդվզող ակտիվիստի վրա էին հարձակվել:
Կարդացեք նաև
«Մանդատները վայր դնելը կամ չդնելը հարց չի լուծում: Սա քաղաքական հարց է, այս հարցի լուծումը կախված է քաղաքական ընդդիմությունից, ժողովրդից»,- պնդում էր ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը: Ցուցարարները չէին համաձայնում, գոռում էին` «ո՞նց թե հարց չի լուծում»: Գերասիմ Վարդանյանն էլ կոչ էր անում չպառակտել շարժումը. «Պետք է միասնական պայքարենք, խնդրում ենք, մի’ պառակտեք, սա քաղաքական շարժում է»:
Ցուցարարների մի մասն էլի չհամաձայնեց. «Ի՞նչ քաղաքական շարժում, էդ պատգամավորները տաք սեղանների մոտ են նստում, ո՞ւր են բա: Սա ժողովրդի շարժում է , մի’ շեղեք: Գաղութ եք սարքել մեր երկիրը, արա»:
Միջամտեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Ժողովուրդ ջան հանգիստ, ձեր շնորհիվ 4 քաղաքական խմբակցությունները միասնական են դարձել: Դուք միայն կարող եք այդ միասնականությունը պահել: Եթե ուզում եք ինչ-որ հարց լուծել, ապա դուք եւ մենք պետք է միասնական լինենք, ձեզ հետ ենք ցանկացած պահի»: Պատգամավորը հետո խնդրեց` իրար չքննադատել, որովհետեւ. «Դա Սերժի ուզածն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ «168 ժամի»
Պատգամավորը հետո խնդրեց` իրար չքննադատել, որովհետեւ. «Դա Սերժի ուզածն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/12/23/417529/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
ինչքան պրիմիտիվ է… ճիշտըը 88թվի ոգով: էս մարդկանց համար ժամանակը կարծես երբրէ առաջ չի գնացել ու չի էլ գնա
Սիրելի հայրենակիցներ`այս իշխանությունը հակա ժողովրդական են իրենց գործողություներով երկիրը տանում են կերծանման,խորհրդարանում լինելով մեծամասնություն ընդունում են կործանարար օրենքներ,իսկ խորհրդարանական ընդիմությունը չի կարողանում հակազդել :ՈՒստի Ժողովրդական կուսակցությունը հորդորում է ընդիմադիր խորհրդարանական կուսակցություններին վայր դնել մանդատները դորս գալ փողոց միանալ բոլոր ընդրմադիր կուսակցություներին և ժողովրդի հետ միասին պահանջել իշխանության հրաժարականը:
Ժողովրդական կուսակցությունը կենտրոնական գրասենյակ