«Հաշվիչ հանձնաժողովը ոչ որեւիցե որոշում է կայացրել, ոչ էլ հանձնաժողովի նիստ է հրավիրել, որ դրա հետ կապված քվորումի խնդիր առաջանա»,- Aravot.am-ի հետ զրույցում հակադարձելով ընդդիմադիրների այն մեղադրանքներին, որ «գազային համաձայնագրերի» հարցով այսօր կայացած բաց քվեարկության ժամանակ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը չէր համապատասխանում օրենքին:
Վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ եւ 24-րդ հոդվածների համապատասխան կետերը՝ Հաշվիչ հանձնաժողովի նախագահն արձանագրում է, որ հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում է գործել:
«Իրանք սխալ են մեկնաբանում»,- ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահը`պնդելով, որ իրենք ճիշտ են վարվել:
Ընդդիմադիր պատգամավորները ավելի ուշ հայտարարեցին, որ այսօր խորհրդարանում կատարվածը կքննարկվի Սահմանադրական դատարանում: Սուքիաս Ավետիսյանին դա չի նյարդայնացնում. «Իրենց խնդիրն է`ո՞ւր կդիմեն, ի՞նչ կանեն: Մենք կանոնակարգով ենք աշխատել»:
Կարդացեք նաև
Իսկ, ընդհանուր առմամբ, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին եւ պատասխանելով հարցին`ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ական պատգամավորներին «դավաճան» անվանեցին, մեր զրուցակիցն ասաց. «Այն մարդը, ով փորձում է այդ պիտակն ուրիշին փակցնել` ինքն է դավաճան, որ Ստրասբուրգում իր նախագահին թուրքերի հետ միասին մեղադրեց այնպիսի բաների մեջ, որն իրականության հետ կապ չունի: Հենց նա է դավաճանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ