Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ-ը արդյունավե՞տ է ծախսել բուհերի տրամադրած գումարները

Դեկտեմբեր 23,2013 16:44

«Հիմնադրամը երիտասարդների համար հոգեհարազատ միջավայր է, որտեղ հավասարը հավասարին կարող են ծրագրեր ներկայացնել, իրականացնել այդ ծրագրերը»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ պիտի երիտասարդը վստահի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ)` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր տարբեր կազմակերպություններ փորձում են ուղղորդել երիտասարդությանն, այսպես պատասխանեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Այնուհետև շեշտեց. «Բացի ծրագիր իրականացնելը, այն կազմակերպել է պետք` հաշվի առնել փաստաթղթաշրջանառությունը ու հաշվետվությունները: Մենք կազմակերպչական հարցերում օգնելուց բացի, երիտասարդներին սովորեցնում ենք այդ ամենը: Երիտասարդական հիմնադրամը իսկական երիտասարդական միջավայր է»:

Մեր դիտարկմանը` երիտասարդական քաղաքականության իրականացման ոլորտում տարիներ շարունակ քաոսային վիճակ էր տիրում, հիմա հե՞շտ է այն շտկելը, պարոն Ավագյանն այսպես արձագանքեց. «Երբ 3-4 տարի առաջ նոր էինք գործում, ծրագրերի քանակը ցույց էր տալիս, որ երիտասարդությունը մեծ վստահություն չունի հիմնադրամի նկատմամբ: Տարիների ընթացքում ձեռք բերեցինք այդ վստահությունը ու հենց այդ մասին է վկայում այն, որ երիտասարդները իրենք ցանկություն հայտնեցին, որ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի գումարը սպասարկվի հիմնադրամի միջոցով»:
Լրագրողներից մեկը բարձրացրեց այն հարցը, եթե կամավորության սկզբունքով է, ապա ինչպե՞ս է, որ բոլոր բուհերն են իրենց բյուջեի երկու տոկոսը վճարում հիմնադրամին: Պարոն Ավագյանը պատասխանեց. «Երկու տոկոսի մեջ հիսուն տոկոսը վերադարձվում է բուհին` տարբեր ուսանողական ծրագրերի միջոցով: Իսկ այդ մեկ տոկոսով կարողանում ենք այնպիսի ծրագրեր իրականացնել, որ ուրիշ ռեսուրս ու գումար դրա համար չէր կարող գտնվել»:
Լրագրողի` այս խնդրի համեմատությունը բուհերում վարձավճարների թանկացման հետ Կարեն Ավագյանը ծիծաղելի համարեց ու մանրամասնեց. «Եթե մոտավոր թիվ ասենք, ապա ուսման վարձերի բարձրացման ընթացքում հիմնադրամ մուտքերը ընդամենը տասը միլիոն դրամով են աճել: Ձեր ինֆորմացիան թերի է, քանի որ բոլոր պետական բուհերը չեն գումար վճարում հիմնադրամին` մասնավորապես մշակութային ուղղվածություն ունեցողները և ոչ պետական բուհերը, սակայն հիմնադրամի ծրագրերի մեջ որևէ առանձնահատկություն չկա. մենք գումար ենք տալիս նաև այդ բուհերին: Սա գալիս է զարգացնելու ու ակտիվացնելու ուսանողական ինքնակառավարումը»:

Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից հետաքրքրվեց` ՀԵՀ-ը բուհի բյուջեի 2 տոկոսի չափով տրամադրած գումարները արդյունավե՞տ է ծախսել: Ռեկտորը պատասխանեց. «Շատ նորմալ եմ նայում դրան, քանի որ այն գումարները, որոնք գնում են հիմնադրամ, ի վերջո վերադառնում են բուհին այն առումով, որ հիմնադրամը սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձավճարներն է զեղչում, մեր ուսխորհուրդը մեծ քանակով միջոցառումներ է կազմակերպում հիմնադրամից գումարներ ստանալով: Այնպես որ, սերտորեն համագործակցում ենք հիմնադրամի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հերիք չի Տաթեւիկը իր վերադասի հետ հարցազրույց անի…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031