«Իրանը հարգում է Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը և որպես հարևան, հույս ունի, որ այդ միությունը հաջողություն կունենա»,- «Վեստնիկ Կավկազա» լրատվականին ասել է Ռուսաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սանային:
«Ցանկացած երկիր որևէ միություն մտնելու ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի: Անկասկած, մեր երկիրը նույնպես կհամագործակցի ՄՄ-ի հետ», – ասել է Սանային՝ ավելացնելով, որ Թեհրանում աշխատում են ՄՄ-ի հետ համագործակցելու ծրագրերի վրա:
Նա նշել է, որ ելնելով երկրի բազմակողմանի ինտեգրման ռազմավարությունից՝ ՄՄ-ին անդամակցելու հարցում Իրանը դեռ որոշում չի կայացնի. «Դեռևս նման որոշում չկա, քանի որ Իրանը հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցությամբ: Սակայն ՄՄ-ի հետ որոշակի կապ անպայման կլինի: Մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ արտաքին գործերի նախարարությունում և Իրանի այլ կառույցներում», – ասել է դեսպանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ