Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիստը տեւեց չորս րոպե: Արագ-արագ «կողմ» քվեարկեցին, նիստը համարեցին փակված

Դեկտեմբեր 23,2013 15:55

ԱԺ արտահերթ նիստը, որ ընդհատվեց 12.34 րոպեին, վերսկսվեց 15.32 րոպեին: Այդ երեք ժամը հարկավոր էր, որպեսզի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը եւ դրան հարակից փաթեթը կարողանային դնել քվեարկության:

Մինչ քվեարկությունը՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանից ստացել է գրություն առ այն, որ գազային փաթեթի քվեարկության հաշվարկի ժամանակ ձայները հաշվելիս թյուրիմացություն է պատահել՝ կրկնակի անգամ են հաշվարկել նախագահության երեք անդամներին եւ երկու անկախ պատգամավորներին: Այնպես որ, ոչ թե 77, այլ 72 հոգի է կողմ քվեարկել գազային փաթեթին:

Մնացածը կատարվեց հաշված վայրկյանների ընթացքում: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ «մեր գործընկերը չի վերադարձրել մեր քարտերը», հետեւաբար պետք է քվեարկեն ձեռքերը բարձրացնելով: «71 կողմ, դեմ -ձեռնպահ չունենք» կարգախոսով քվեարկվեցին 2013 թ. պետական բյուջեում փոփոխություններ կատարելու եւ «Հայռուսգազարդին» արտոնություններ տալու մասին, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքների նախագծերը:

Արտահերթ նիստը արագորեն համարեցին փակված, իրենք իրենց ծափահարեցին ու լքեցին մեծամասնաբույր դահլիճը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031