Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը`Զարուհի Փոստանջյանին. «Կռիսի նման մտել ու գողացել ա»

Դեկտեմբեր 23,2013 15:39

Այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանից լրագրողները հետաքրքրվեցին`ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Զարուհի Փոստանջյանը հավաքեց Հանրապետական պատգամավորների գրանցման քարտերը :

Հիշեցնենք, որ երբ Զարուհի Փոստանջյանը hանրապետական պատգամավորներին անվանել է դավաճան, ի հակադարձումն Առաքել Մովսիսյանը նրան անվանեց «փչացած». «Ինձ դավաճան անվանողը մոր փորից դեռ չի հելել, բայց եթե կա տենց մեկը, ուրեմն մոր փորից անբարոյական է դուրս եկել»:

Ինչ վերաբերում է քարտերը հավաքելուն, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ինքը իմ քարտը չի կարա վերցնի: Հենց տենց, չի կարա ու վերջ: Մնացածների քարտերն էլ կարացել ա վերցնի, որովհետև քարտերի տերերը էտ պահին ըտեղ չեն եղել, կռիսի նման մտել ու գողացել ա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի. shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արժեհամակարգի բացարձակ դեգրադացիա,՝ երբ շմայսը ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ նման խոսքեր
    է ասում բոլորի ներկայությամբ և հանդուրժողականությամբ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031