«Եթե ուշադրություն դարձնենք հիմնական արտաքին քաղաքականության վրա, որը կանխատեսում է Հայաստանի եկող տարվա զարգացումները, ապա այս մասով հետաքրքրական են ինտեգրացիոն զարգացումները: Այն ինչ տեղի էր ունենում, միտումը դեպի Վիլնյուսյան գագաթնաժողովն էր: Փորձագիտական շրջանակները խոսում էին, թե շատ հավանական է, որ Հայաստանը իր մասնակցությունը կունենա Վիլնյուսյան գագաթնաժողովին ու ըստ երեւույթին կստորագրի այդ փաստաթուղթը, քանի որ պայմանագիրն արդեն պատրաստված էր»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարով:
Ալեքսանդր Մարկարովի ձեւակերպմամբ`վերոնշյալ փաստից հետո, աշնանային քաղաքականության շրջանակներում, առաջնային ուշադրության արժանացավ մեր՝ սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը` կապված Մաքսային միությանը անդամակցելուն:
Ալեքսանդր Մարկարովի խոսքով`Մաքսային միության հետ համագործակցության թեման ամփոփելով, հարկ է նկատել, որ ավելի խորը համագործակցության հնարավորություններ կան, սակայն մենք գործում ենք սահմանափակ հնարավորություններով, ինչը պետք է քննարկել, քանի որ միության անդամ այլ երկրների շահեր տարբերվում են Հայաստանի շահերից:
Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ նաեւ ԼՂՀ հարցի կարգավորմանը, կողմերի` բանակցային սեղան վերադառնալու փաստին:
Կարդացեք նաև
«Արմեդիա» ՏՎԳ վերլուծաբան, միջազգայնագետ Աննա Մկրտչյանն էլ Եվրաինտեգրացիոն գործընթացները մանրամասնելով՝ ասաց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ծավալուն փաստաթուղթ է, որը նախատեսում էր բանակցությունների շուրջ ապահովել զարգացում`մինչեւ Վիլնյուսյան գագաթնաժողով, ապա նոր այն ստորագրել: «Բանակցությունները, որը նախատեսվում էր հասցնել որեւէ կետի, այսինքն`առաջընթաց արձանագրել, կողմերը ֆիքսեցին բանակցությունների ավարտ, արձանագրելով, որ բավարարված են: Հուլիսից մինչեւ նոյեմբեր, այսինքն` Վիլնյուսյան գագաթնաժողով, նախատեսվում էր մեծ ակցիա, եւ իր մեջ բովանդակային էլեմենտ չէր պարունակում ու սեպտեմբերի երեքից հետո էլ մենք շարունակում ենք պնդել, որ մեր համագործակցությունը շարունակվելու է»,- ավելացրեց Աննա Մկրտչյանը, որը նաեւ կարծում է, թե կողմերը Վիլնյուսում հստակ ընդգծեցին, որ կշարունակեն համագործակցությունը: Եվ եթե տեխնիկապես հնարավոր չէ ունենալ Ասոցացման համաձայնագիր, ապա կողմերը պետք է վերանայեն հիմքերը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ