Մայրաքաղաքի Խուլ-համրերի մշակույթի պալատում ավարտվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ առաջնությանը մասնակցել են Երեւանի, Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի 95 ըմբիշներ: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոն դարձել են. 57 կգ` Գարիկ Բարսեղյան, 61` Նարեկ Սանոյան, 65` Արթուր Բաղդասարյան, 70` Դավիթ Ափոյան, 74` Գրիգոր Գրիգորյան, 86` Վահե Թամրազյան, 97` Էդգար Ենոքյան, 125` Անդրանիկ Գալստյան
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ