Եվրոպայի 2016թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի խաղերում
Հայաստանը մերժել է տեղադրել ադրբեջանական «Սոկար» նավթային ընկերության գովազդները: Այս կապակցությամբ 1news.az լրատվականին ընկերությունից հայտնել են, որ «Սոկար»-ը ՈՒԵՖԱ-ի հետ պայմանագիր է կնքել ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնությունը հովանավորելու համար և, ըստ դրա, ընկերության գովազդային վահանակները պետք է տեղադրվեն բոլոր մարզադաշտերում, որտեղ կայանալու են ընտրական փուլի խաղերը, ինչպես նաև պետք է ցուցադրվեն խաղերի հեռարձակման ժամանակ:
«Պայմանագիրը պետք է երկու կողմերն էլ կատարեն: Համաձայնության որևէ կետ չկատարելը խախտում է: Բացի այդ, մենք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ չենք կնքել պայմանագիրը: Համաձայնագրի պահանջները պահպանելուն ՈՒԵՖԱ-ն պետք է հետևի, դա նրանց պարտականությունն է», – ասել են ընկերությունից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել էր, որ «Սոկար»-ի գովազդները չեն տեղադրվելու Հայաստանի մարզադաշտերում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ