Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքի առաջ, մամուլի կրպակի կողքին կայանած «ՎԱԶ-2107» ավտոմեքենային բախվել է մի ավտոմեքենա: Ուժեղ հարվածից «Ժիգուլին» ճզմվել է: Բարեբախտաբար, մեքենայի մեջ ուղեւորներ չեն եղել:
Մի քանի օր առաջ, գիշերը, անհայտ մի ավտոմեքենա բարձրացել է «Հույսի կամուրջ» հ/կ Նոյեմբերյանի մասնաճյուղի հարեւանությամբ գտնվող աստիճաններով, վարորդը դրսեւորել է ավտոռալլիի մասնակցի հմտություններ: Այդ աստիճանների վրա առկա են մեքենայի անվադողերի տեղապտույտից մնացած սեւ հետքեր:
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանը հայտնեց, որ թերթի կրպակի մոտ պատահարը տեղի է ունեցել սառույցի վրա շրջադարձ կատարելու հետեւանքով, որ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայից պետհամարանիշները հանվել են, որովհետեւ դրանք ընկել էին ավտոմեքենայից եւ կարող էին կորչել: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ