Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀԽՀԿ գործկոմի անդամ Կիպրոսը ներկայացնող Հարություն Թամազյան, խաղերի ռեժիսոր Ռուբեն Հովհանիսյանը, նկարիչ – ձևավորող Բագրատ Դիվանյանը նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Համահայկական ձմեռային առաջին խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն 2014-ի փետրվարի 24-ից մարտի 2 –ը՝ : Խաղացանկում ընդգրկված է 4 մարզաձև ` դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ: Խաղերը կանցկացվեն Ծաղկաձորի մարզաբազայում և ճոպանուղու տարածքում, բացառությամբ հոկեյի, որը կանցկացվի Երևանում մարզահամերգային համալիրում: Կոմիտեի նախագահը նշել է, որ Ծաղկաձորի սպորտային համալիրը լիովին համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և պատրաստ է ընդունել մարզիկներին:
Խորհրդակցության ընթացքում Բագրատ Բուռնազյանը տեղեկացրել է, որ կոմիտեն արդեն ստացել է մասնակցության հայտեր աշխարհի 14 երկրներից: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև հունվարի 25-ը, ուստի ներկայացված տվյալները խիստ նախնական են, ասել է կոմիտեի գլխավոր քարտուղար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարզիկների գիշերավարձի և սննդի ծախսերը կոմիտեի որոշմամբ կհոգա հենց կազմկոմիտեն:
Խորհրդակցության ընթացքում ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրել է բացման հանդիսավոր արարողության նախնական սցենարը: Քննարկվել է նաև խաղերի խորհրդանիշի հարցը:
Համահայկական խաղերի համաշխարհային
կոմիտեի լրատվական ծառայություն