Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Դեկտեմբեր 23,2013 13:50

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը խստորեն հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել մայթերի և բակային տարածքների, ինչպես նաև աստիճանահարթակների մաքրման աշխատանքների ընթացքը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:

<<Կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն: Դեռ բավական անելիքներ կան հատկապես բակային տարածքների, մայթերի և աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Անշուշտ, խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ և խոչընդներ, սակայն պետք է շարունակել ամենօրյա աշխատանքն ու մեր քաղաքացիների համար ապահովել համապատասխան պայմաններ>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում, ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատրաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ և համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաև շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան:

Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ավտոճանապարհների շինարարության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել և դրանից հետո միայն վերջնականապես ներկայացնել փաթեթը:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013 թվականի ընթացքում սիրիահայ հարյուրավոր ընտանիքների, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական: Սիրիահայերն ակտիվորեն ներգրաված են եղել նաև կրթական-մշակութային տարբեր ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031