Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 16 տաքսի ծառայությունների խիստ նկատողություն տվեց անբարեխիղճ վարքագիծ դրսեւորելու համար:
«Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ», «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁ Վ. Հովհաննիսյան տաքսի ծառայությունները սպառողներին լիարժեք չեն ներկայացրել ծառայության ճշգրիտ արժեքը և, ըստ էության, մոլորեցրել են ուղեւորներին: Այսինքն, այս ընկերությունների 1 կմ –ի համար ուղեվարձը 100 դրամ է, սակայն նվազագույն կիլոմետրի պարտադիր վճարը` 600 դրամ, մինչդեռ տաքսի ծառայություններում այդ 600 դրամը փոփոխվում է 2.1 կամ 4. կիլոմետրից:
Հանձնաժողովը միայն նկատողություն արեց, հորդորելով վերացնել օրենքի խախտումները. ՏՄՊՊՀ-ն պատիժ չկիրառեց, հաշվի առնելով,որ այս ընկերություններն առաջին անգամ են հայտնվել հանձնաժողովի դիտակետում, եւ բացի այս, ինչպես ներկայացվեց նիստում, ռեսուրսների սահմանափակության պատճառով ուսումնասիրությունը կատարվել է ընտրանքային կերպով, իսկ խախտումները բացահայտվել են այն ընկերություններում, որտեղ անցկացվել են դիտանցումներ, քանի որ գործում են հարյուրավոր տաքսի ծառայություններ, եւ որտեղ հանձնաժողովը դիտարկում չի կատարել, և, հետևաբար, այդ ընկերությունները դուրս են մնացել ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունից եւ փաստորեն դուրս են մնացել պատասխանատվությունից: Այսինքն, խախտումներ հայտնաբերված ընկերությունները չեն պատժվել, ըստ հանձնաժողովի, որպեսզի տնտեսվարողների նկատմամբ չկիրառվի խտրական մոտեցում:
Մանրամասն` առաջիկայում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ