Լրահոս
Օրվա լրահոսը

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն»-ը դիտարկումները կատարում է նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա

Դեկտեմբեր 23,2013 13:36

Սննդի անվտանգության նկատառումներով այս տարի դիտարկումներ են անցկացվել 1436 տնտեսվարողների մոտ։ Այդ մասին նշեց «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը «Հենարան» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա պնդմամբ՝ իրենք դիտարկումներն անցկացնում են ոչ միայն Ամանորի նախաշեմին , ուղղակի այդ ժամանակահատվածում դիտարկումների քանակն ավելի մեծածավալ է։

Դ. Ղուլյանի հավաստմամբ՝ իրենք դիտարկումներ կատարում են մինչ ապրանքի խանութ մուտք գործելը, ինչպես նաև մուտք գործելուց հետո։ Դիտարկումերը կատարվում են նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։

Դիտարկումները կատարվում են հատկապես կարճ ժամանակ պահպանվող սննդամթերքի առնչությամբ, որոնց թվին են պատկանում աղցանները, կիսաֆաբրիկատները, կրեմային ուտեստները, կաթնամթերքը և այլն։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031