Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի քրգործը փոխանցվել է ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի վարույթ. Shamshyan.com

Դեկտեմբեր 23,2013 13:31

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սիրված ու ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի փաստով հարուցված քրեական գործը փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործը քննելու է նույն բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը, ով քննչական ապարատում հայտնի է մեծ թվով աղմկահարույց ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննելով և գրեթե բոլոր քրեական գործերում հայտնաբերվել են իրական մեղավորները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել էր հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նաիրիի ոստիկանները պարզել էին, որ վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 48-ամյա Արթուր Հակոբյանը, ով վարել էր ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան: Հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ Էդուարդ Հակոբյանը, նույն փողոցի բնակիչ Տաթևիկ Հակոբյանը, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 43-ամյա Հայկ Հակոբյանը, 21-ամյա Էմմա Հակոբյանը և Էդգար Հակոբյանը: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 54-ամյա Վարդան Պետրոսյանը: Ստացած մարմնական վնասվածքներից Էդգար Հակոբյանը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել էր:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ առավոտյան Արմենիա բժշկական կենտրոնում մահացել էր նաև Էդուարդ Հակոբյանը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը վերադառնում էր նկարահանումներից: Ավտովթարից հետո Վ. Պետրոսյանին տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031