«Եթե մի քանի լեզվի տիրապետեի, կխոսեի չինարենով, մենք տրամադրված ենք այնպես, ինչպես հայտարարել եմ իմ ելույթի ժամանակ»,-այսօր քառօրյայի մեկնարկին խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով Հայաստանի կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված «գազի համաձայնագրի» քվեարկության մասին:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրերի փաթեթին, քանի որ այդ որոշումը կայացրել է երկար քննարկումների արդյունքում: Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ` արդյոք բոլոր պատգամավորները կարդացե՞լ են համաձայնագրի տեքստը, բայց համաձայնագիրն իր գաղափարախոսությամբ, ըստ նրա, ՀՀԿ-ի համար ընդունելի է: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է քննարկումներին և իր համաձայնությունը տվել է:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հանրությունը ՀՀԿ-ին «դավաճան» պիտակն է կպցնում, Գալուստ Սահակյանը հիշեց Կոնյակի գործարանի օտարումը: «Այն ժամանակ ավելի լուրջ ընդդիմություն կար, նորից դավաճանություն, տարբեր մակդիրներ էին ասում, բայց երկու տարի հետո զգացին, որ մեր ամենալավ հարկատուն է»,- ասաց նա` հավելելով. «Նրանք, ովքեր մեզ դավաճան են անվանում, խորհուրդ կտայի, որ ուսումնասիրեիք, թե ովքեր են եղել նրանց պապերը, ծնողները և կտեսնեք հայի մի տեսակ, որը դարեր շարունակ նույն հոգեբանությամբ գալիս է ինտրիգներ ստեղծելու համար»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ համաձայնագրում հակապետական կետեր չկան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
1000 տարի առաջ Վեստ-Սարգիսներն էին,այսօր Նորդ-/կարդա՛Север/ -Սարգիսներն են;Համաձայն՞ չեք,պ-րն Գ.Սահակյան;
Նրանք, ովքեր մեզ դավաճան են անվանում, խորհուրդ կտայի, որ ուսումնասիրեիք, թե ովքեր են եղել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/12/23/417360/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
եղել են ու կան ընդամենը “աբիժնիկներ”, որոնց “աբիժնիկությունը” հիմնականում սնվում է վաղ մանկությունից…