Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազատությունն ու «պատվեր կատարելը»՝ ըստ ոլորտի ներկայացուցիչների (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 13:19

«Հայաստանը մնաց այն պետությունների շարքում, որոնք ունեն ոչ ազատ մամուլ: Մենք շարունակում ենք մնալ՝ որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր»,-ամփոփելով տարին՝ «Հայելի» ակումբում հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանը:  

Շարունակելով՝ պարոն Դուլյանն ասաց. «Միավորներով մոտենում ենք մասնակիորեն ազատ մամուլին, ուստի հույս ունեմ, որ հաջորդ տարի գոնե փոխվի իրավիճակն ու մասնակիորեն ազատ երկրների թվին դասվենք»:

«Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի համար տարին նշանավորվում է նրանով, որ հիմնադրել է «Անդին» ամսագիրը. «Խնդիրն այն է, որ մամուլն այնքան ազատ չի եղել, ինչպես հիմա: Հայտնի չէ, թե Գելափը կամ մյուս կազմակերպություններն ինչպիսի որոշում կկայացնեն: Ուրիշ բան է, որ մամուլն ազատ է, բայց ոչ անկախ: Ով ինչ ուզում՝ գրում է»:

Պարոն Տեր-Գուլանյանը նշեց, թե երբեմն նաև «լրագրողները պատվեր են կատարում», ինչին հակադարձեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա նշեց. «2013-ը թերթերի համար ծանր տարի էր, քանի որ ընտրության տարի էր: Մի կողմից հեշտ է ընտրությունների ժամանակ աշխատել լրագրողների համար, մյուս կողմից բարդ, քանի որ խնդիր կա անել այնպես, որ ընթերցողի վստահությունը չկորցնես: Ընդհանուր առմամբ մամուլը կարողացավ հաղթահարել այդ դժվարությունները: Ինչ վերաբերում է ազատությանը, ապա ազատությունը ներքին վիճակ է և ընտրություն կատարելու իրավունք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031