Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Հայաստանը չկարողացավ այնպես անել, որ Եվրոպայի համար անակնկալ չլիներ»

Դեկտեմբեր 23,2013 12:49

Այսօր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյան «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ամփոփելով

2013 թվականի արտաքին քաղաքական զարգացումները, նշեց Սարգսյան- Ալիեւ հանդիպումը, ԼՂՀ կարգավորման գործընթացների հետ կապված նոր հույսերը, կարեւորեց Իրանի միջուկային ծրագրին առնչվող դրական տեղաշարժերն ու ընդգծեց, Իրանի`Հայաստանի համար ունեցած կարեւոր նշանակության մասին:

Կարեն Բեքարյանն անդրադարձավ նաեւ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին, դրանցում կարեւորելով սառույցը կոտրվելու միտումը` կապված ռուս-վրացական հարաբերությունների հետ. «Մենք միշտ դիսկոմֆորտ վիճակում ենք եղել այդ հարաբերությունների լարվածության պատճառով»,- շեշտեց նա:

Կարեն Բեքարյանը խոսելով Սիրիայի թեմայով՝ ասաց, որ Սիրիայի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները նույնպես կարեւորություն ունեցող խնդիր է եղել:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետ մասին խոսելիս էլ`Կարեն Բեքարյանը  չհամաձայնվեց այն մտքի հետ, որ Արեւելյան գործընկերությունն այս տարի տապալվեց, սակայն նշեց, որ այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեին բոլորը, քանի որ Արեւելյան գործընկերության անդամները դեռեւս մի լեզվով չեն խոսում:

«Կարծում եմ Հայաստանի հանրապետությունը ԵՄ-ի հետ չի եղել ոչ անկեղծ, եւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները հարցականի տակ չեն դրվել երբեք ու դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր», – ավելացրեց Կարեն Բեքարյանը՝ շարունակելով, որ

մենք պետք է հասկանանք, որ ԵՄ կառույցը դա միայն բանակցող չինովնիկները չեն, դա նաեւ նույն Եվրոպական երկրների պատգամավորներն են հանրությունը: Կարեն Բեքարյանը գտնում է`Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր խողովակներով չի կարողացել տանել այնպիսի աշխատանք, որ մնացած Եվրոպայի համար անակնկալ, կամ անհասկանալի չլիներ սեպտեմբերի երեքին տեղի ունեցածը:

Կարեն Բեքարյանն ընդհանրացնելով ասաց, որ վերոնշյալ հարցերն ու դրան գումարած եւս մի քանիսը, իրենց շարունակությունը կունենան նոր` 2014 թվականի ընթացում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031