Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են տեղացած ու, հատկապես քաղաքի բարձրադիր հատվածներում ընդմիջումներով շարունակվող ձյան, ինչպես նաև մայթերին ու բակային տարածքներում առաջացած մերկասառույցի մաքրման աշխատանքները: Գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով, անհրաժեշտության դեպքում փողոցները մաքրվում են հատուկ տեխնիկայով, իսկ մայթերից ու աստիճանավանդակներից, ձնամաքրմանը զուգահեռ, նաև հեռացվում է մերկասառույցը: Դեկտեմբերի 21-ին և 22- ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 64 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 23-ի առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է 111 տոննա տեխնիկական աղ և շուրջ 250 խմ շլաքային ավազ։ Աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն