Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Զոն նայողը» ՔԿՀ պետի հետ է, ասաց Վարդգես Գասպարին

Դեկտեմբեր 23,2013 12:38

«Պրոֆեսիոնալ հանցագործները իշխանության լավագույն գործընկերներն են: Հանցագործ աշխարհը ոչ ժողովրդավար իշխանության գործիքն է: Ես մեկ տարի եղել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ խցերում, ես այլ երկրի քաղաքացի՝ Մարդու իրավունքների պաշտպանության վիճակով վատ դիրքերում գտնվող Իրանի քաղաքացի, որեւէ այլ օժանդակություն չունեի, կարող եմ ասել, որ անպաշտպան էի, որքան ՀՀ քաղաքացիները»,- այսօր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված Հայաստանի ՔԿՀ-ների ներքին կյանքի ուսումնասիրման արդյունքների հրապարակման ժամանակ ասաց Վարդգես Գասպարին:

Gaspari_dat_001 G_004 G_002 Av_Ishxanyan

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացնելով «Կյանքը ՔԿՀ-ներում» զեկույցը, ասաց, որ ավելի վատացել է ազատազրկվածների վիճակը, նրանք խուսափում են խոսել եւ նաեւ նկատեց, որ երկու քաղաքացի են թերեւս անկաշկանդ համագործակցել դիտորդական մարմնի հետ, ներկայացրել ՔԿՀ-ի վիճակը եւ երկուսն էլ եղել են ոչ ՀՀ քաղաքացի՝ Սարգիս Հացպանյանն ու Վարդգես Գասպարին:

Իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը նշեց, որ ուսումնասիրության ժամանակ ազատազրկվածների ճնշող մեծամասնությունը նշել է, որ ՔԿՀ-ներում արտոնյալ պայմաններում են միայն հեղինակությունները:

Ճնշող մեծամասնությունը նշել է, որ տեսակցությունները տրվում են ամիսը մեկ անգամ, դատապարտյալները հրաժարվում են տեսակցություններից, քանի որ ընտանիքների ֆինանսական վիճակը լավ չէ:

33 հարցվածներից 20-ը ի՞նչ հաճախականությամբ եք լոգանք ընդունում հարցին պատասխանել է՝ շաբաթը մեկ անգամ, 8-ը պատասխանել է՝ 10-15 օրը մեկ անգամ, 1-ը՝ ամիսը 1 անգամ, բայց պետք է գումար ունենաս: Ի դեպ, ազատազրկվածները հիգիենայի պարագաներ հիմնականում ստանում են դրսից: Մեկը պատասխանել էր, որ ամիսը մեկ անգամ հնարավոր է սեւ օճառ տային:

«Սնունդը եթե դրսից չբերվի, կալանավորները կմահանան, ասել են 33 հարցվածները, որոնցից 22-ը դժգոհել է «շան կեր»՝ սննդի որակից:

Ի դեպ, քննարկմանը չեն մասնակցում ինչպես արդարադատության նախարարությունից, այնպես էլ չի մասնակցում արդարադատության նախարարը:

Քննարկումները շարունակվում են:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարդգես Գասպարի says:

    Ռուզ ջան, ուշացումով եմ սա տեսնում… ցավոք անճշտություններ կան…
    1 – Հանցագործ աշխարհը ոչ ժողովրդավար հասարակության գործիքն է:
    Ոչ թե հասարակության , այլ՝ իշխանության.
    2 – Ես ազատազրկման ժամանակ ոչ թե Իրանի , այլ՝ ՀՀ քաղաքացի եմ եղել…

    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031