Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է. Գեւորգ Պողոսյան

Դեկտեմբեր 23,2013 12:20

Իշխանությունների մոտ ցանկություն չկա ժողովրդի հետ խոսելու: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը: Այս իրավիճակը պայթյունավտանգ է, ըստ պարոն Պողոսյանի, ինչը կարող է պատճառ դառնալ իսկական քաոսի: Մարդկանց մեջ տարբեր երեւույթների նկատմամբ դժգոհությունները բացասական տրամադրություններ են առաջացնում, ինչը նրանց կստիպի դիմել պայքարի, ընդվզման, նույնիսկ ագրեսիայի, ինչը նույնիսկ իշխանություններին ձեռնտու չէ:

Պարոն Պողոսյանը նշում է, որ իշխանություն ասելով՝ նկատի ունի նաեւ ընդդիմությանը, եւ որպեսզի իրավիճակը մեղմանա, նրանք պետք է բանակցեն, խոսեն ժողովրդի հետ, նախապատրաստեն որոշ փոփոխությունների:

Սոցիոլոգը օրինակ է բերում պարտադիր կուտակային ֆոնդի ներմուծումը, ասում է, իշխանությունները նախօրոք պետք է հասարակության հետ խոսեին, տեղեկացնեին երեւույթի մասին, իսկ Ռուսաստանի հետ գազի սակագնի մասին պայմանագրի ստորագրման որոշումը համարում է «ձախողված», կարծում է՝ պայմանագիր կնքողները նույնիսկ տեղյակ էլ չեն եղել պայմանագրին:

Ըստ սոցիոլոգի՝ իշխանությունը, զուգահեռ մի քանի գործընթացներ ստեղծելով, նպատակ ունի հասարակությանը շեղելու եւ ապակենտրոնացնելու, սակայն ամեն դեպքում բացասականը մարդկանց մեջ կուտակվում է, եւ ռումբի պայթյունը անխուսափելի է դառնում: Պայթյունավտանգ իրավիճակը իր հետ մեկ այլ բացասական ալիք է բարձրացնում. ժողովուրդը հիասթափվում է եւ արտագաղթում երկրից. «Մեկնում են նրանք, ովքեր աշխատանք չունեն, եւ նրանք, ովքեր հիասթափվում են: Գոնե երկրորդ ալիքը կարող է կանխվել»,- ասում է պարոն Պողոսյանը: Նա ամեն դեպքում առաջարկում է, որ հասարակությունն ավելի ակտիվ լինի, պայքարող լինի:

Ամփոփելով անցնող տարին՝ Գեւորգ Պողոսյանն ասում է. «Շատ բարդ տարի էր, նախագահական ընտրություններ եւ այլն: Ավարտում ենք այն ակնկալիքով, որ իշխանությունները ուշադիր կլինեն ժողովրդի նկատմամբ»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031