Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ. Ըստ քաղաքացուհու հաղորդման` քննիչն իր տված լրացուցիչ բացատրություններն անհետևանք է թողել

Դեկտեմբեր 23,2013 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործը:
Քաղաքացուհի Գ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մայիսի 11-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի` իրենց բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է աջ այտին և պատճառել ֆիզիկական ցավ:
2013թ. հոկտեմբերի 1-ին Գ. Մ.-ի որդին նույն բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է նաև իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Տուժող Գ. Մ.-ն իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. մայիսի 13-ին Մալաթիայի բաժնում լրացուցիչ բացատրություններ է տվել, սակայն երբ հետագայում իմացել է, որ նյութերը թողնվել են անհետևանք, պահանջել է դրանց պատճենները և պարզել, որ իր գրած լրացուցիչ բացատրությունները բացակայում են:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031