Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, գիտական աստիճան հայթայթող Տարոն Մարգարյանի մասին
- Իմ ստացած տեղեկությունների համաձայն 2012 թվականի ապրիլի 20-ից մինչև 2012 թվականի մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանում նշանակված Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների նախօրերին Երևանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը և մի շարք այլ անձիք, գործելով ՀՀԿ-ի (Հայաստանի Հանրապետական կուսակցության) անունից, քաղաքապետի աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեցող քաղաքացիներին բաժանել են արժեքավոր իրեր, որպեսզի նրանք քվեարկեն հօգուտ ՀՀԿ-ի թեկնածուներին: Հայաստանի օրինապահ մարմինների ներկայացուցիչները բազմիցս հրաժարվել են հաղորդում ընդունել այդ մասին: Ի դեպ, նշված ապրանքների մեկ մասն արտադրված են եղել Թուրքիայում և կասկածելի ճանապարհներով ներմուծվել Հայաստան:
- Ես որոշել եմ իրականացնել հասարակական հետաքննություն, ստացած արդյունքների մասին հաղորդել Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին, ՀՀԿ-ի գործադիր մարմնի, Հայաստանի ոստիկանության, գլխավոր դատախազության, Ազգային Ժողովի ներկայացուցիչներին, Հայաստանի վարչապետին, Հայաստանի արտաքին գործերի, պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի, Հայաստանի նախագահի աշխատակազմի և մամուլի ներկայացուցիչներին ու այլ շահագրգիռ անձանց: Ես որոշել եմ կատարել նաև այլ գործողություններ, որոնք պետք է աջակցեն Հայաստանում օրենքի և իրավունքի գերակայության հիմնադրմանը, կայացմանն ու գործողությանը:
- Իմ որոշումներն իրականացնելու և համապատասխան գործողություններ կատարելուն կարող են խթանել հետևյալ հարցերի պատասխանները.
3.1. 2012 թվականի ապրիլի 20-ից մինչև 2012 թվականի մայիսի 05-ը որո՞նք են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նշանակված աշխատանքային օրերն ու ժամերը: Ի՞նչ փաստաթղթեր են վկայում այդ մասին: Ի՞նչ է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը, ո՞րն է նրա համարը, ձևակերպման օրը, ու՞մ կողմից և ե՞րբ է ստորագրված, ո՞րտեղ է գրանցված:
3.2. 2012 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 05-ը ժամանակահատվածում ո՞ր օրերին ու ժամերին է Երևանի քաղաքապետարանի համար աշխատել Տարոն Մարգարյանը, ո՞րքան աշխատավարձ է ստացել, ո՞ր աշխատանքային ժամերի համար: Ի՞նչ փաստաթղթեր են վկայում այդ մասին: Ի՞նչ է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը, ո՞րն է նրա համարը, ձևակերպման օրը, ու՞մ կողմից և ե՞րբ է ստորագրված, ո՞րտեղ է գրանցված:
3.3. 2012 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 05-ը ժամանակահատվածի ո՞ր օրերին ու ժամերին է ՀՀԿ-ի համար աշխատել Տարոն Մարգարյանը:
3.4. 2012 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 05-ը ՀՀԿ-ի համար Տարոն Մարգարյանը ի՞նչ է արել, ո՞ր հասցեներ է ժամանել, ո՞ր օրերին և ժամերին: Ի՞նչ փաստաթղթեր են վկայում այդ մասին: Ի՞նչ է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը, ո՞րն է նրա համարը, ձևակերպման օրը, ու՞մ կողմից և ե՞րբ է ստորագրված, ո՞րտեղ է գրանցված:
3.5. ՀՀԿ-ից ի՞նչ գումարներ, արժեքավոր իրեր կամ առարկաներ և այլն է ստացել Տարոն Մարգարյանը և ի՞նչու համար է այն ծախսել: Ի՞նչ փաստաթղթեր են հիմնավորում այդ մասին: Ի՞նչ է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը, ո՞րն է նրա համարը, ձևակերպման օրը, ու՞մ կողմից և ե՞րբ է ստորագրված, ո՞րտեղ է գրանցված: Ո՞նց են Թուրքիայում արտադրված իրերը հայտնվել Հայաստանում և ծառայել Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորական կազմի ձևակերպմանը:
3.6. Ի՞նչ աղբյուրներից են գոյացել նախորդ կետում նշված գումարները, արժեքավոր իրերը կամ առարկաները և այլը, ի՞նչ փաստաթղթերով են հիմնավորվում: Ի՞նչ է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը, ո՞րն է նրա համարը, ձևակերպման օրը, ու՞մ կողմից և ե՞րբ է ստորագրված, ո՞րտեղ է գրանցված:
3.7. Արժեքավոր իրեր, առարկաներ և այլն ձեռք բերելու հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են առկա ՀՀԿ-ում: Ի՞նչ է յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը, ո՞րն է նրա համարը, ձևակերպման օրը, ու՞մ կողմից և ե՞րբ է ստորագրված, ո՞րտեղ է գրանցված:
3.8. Հայաստանում նշանակված Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների նախընտրական շրջանում ՀՀԿ-ն որքա՞ն գումար է ծախսել: Որո՞նք են յուրաքանչյուր ծախսի մանրամասն տվյալները, այդ թվում՝ դրամարկղային ելքի օրդերի կամ բանկային փոխանցման անդորրագրի համարը, վճարման օրը, գումարի չափը, ստացողի անուն – ազգանունը, գումարի վճարման նշանակությունը:
3.9. Կարո՞ղ եմ ես կամ իմ կողմից լիազորված անձը ժամանել Երևանի քաղաքապետարանի գրասենյակ, ծանոթանալ ինձ հետաքրքրող փաստաթղթերին ու ստանալ իմ լրացուցիչ հարցերի պատասխանները: Եթե սույն հարցի պատասխանն «այո» է, ապա ե՞րբ:
3.10. Կարո՞ղ եմ ես կամ իմ կողմից լիազորված անձը ժամանել ՀՀԿ-ի գրասենյակ, ծանոթանալ ինձ հետաքրքրող փաստաթղթերին ու ստանալ իմ լրացուցիչ հարցերի պատասխանները: Եթե սույն հարցի պատասխանն «այո» է, ապա ե՞րբ:
3.11. Ո՞ր կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ժամանել Երևանի քաղաքապետարանի գրասենյակ, ծանոթանալ սույն նամակում նշված փաստաթղթերին կամ նրանց մեկ մասին ու ստանալ նրանց վերաբերվող լրացուցիչ հարցերի պատասխանները:
3.12. Ո՞ր կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ժամանել ՀՀԿ-ի գրասենյակ, ծանոթանալ սույն նամակում նշված փաստաթղթերին կամ նրանց մեկ մասին ու ստանալ նրանց վերաբերվող լրացուցիչ հարցերի պատասխանները:
- Երկու օր առաջ ինձ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 14 անց 00 րոպեին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում տեղի է ունենալու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Դժվարանում եմ Տարոն Մարգարյանին գիտական կոչում հաղորդելուց հետո բնութագրել Հայաստանի գիտությունը:
- Առաջարկում եմ համապատասխան մարմինների ներկայացուցիչների միջոցով.
5.1. Մինչ սույն նամակում նշված տեղեկությունների ստուգումն ու արդյունքների հրապարակումը կասեցնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար:
5.2. Օպերատիվ ստանալ սույն նամակի հարցերի կամ նրանց հնարավորինս մեծ մասի ճշգրիտ ու մանրամասն պատասխանները:
5.3. Ստուգել սույն նամակում նշված տեղեկությունները, քննել Տարոն Մարգարյանի կողմից կատարված և կատարվող անօրինականությունները, արդյունքում կազմել գրավոր եզրակացություններ, նրանց լուսապատճենն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին և լրատվական միջոցների ներկայացուցիչներին: Ես պատրաստ եմ ծառայել այդ գործընթացին:
5.4. Փրկել Հայաստանի գիտության և կրթության այսպես կոչված դրական համբավը, պատիվն ու արժանապատվությունը կամ նրանց մնացորդը, արգելափակել Հայաստանում կրթության հիմնարկների կողմից տրվող փաստաթղթերի հերթական արժեզրկումը:
5.5. Պարզել. Ի՞նչու են Հայաստանի օրինապահ մարմինների ներկայացուցիչները հրաժարվում ինձանից ստանալ Տարոն Մարգարյանի, նրա կուսակիցների և այլ պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված և/կամ կատարվող անօրինականությունների մասին տեղեկություններ: Ո՞վ պետք է քննի Տարոն Մարգարյանի և նրա գործընկերների հանցագործությունները, արգելափակի Տարոն Մարգարյանի մուտքը գիտության … :
5.6. Օգնել ինձ մասնակցել Հայաստանի տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը և նրան ուղղել իր կողմից ընտրած մասնագիտությանը կամ գիտության բնագավառին վերաբերվող կարևոր հարցեր:
5.7. Աջակցել ստանալ սույն նամակի թիվ 3 կետի ենթակետերում նշված փաստաթղթերի պատճենները, պատասխանել սույն նամակում նշված հարցերին:
5.8. Ինձ հետ հաստատել հեռախոսակապ և Տարոն Մարգարյանի կողմից կատարած անօրինականությունների մասին ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
5.9. Լրատվական միջոցների օգնությամբ հասարակությանը, այդ թվում՝ շահագրգիռ անձանց, ներկայացնել սույն նամակը կամ նրա բովանդակությունը: Սույն նամակի բովանդակությունը հրապարակված է համացանցում: Նրա հասցեն է. www.vosud.com/2598-2:
- Ես ծանոթ եմ Հայաստանի քրեական օրենսգրքի 33 հոդվածին, որը հանցագործության մասին սուտ մատնության համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Լուսանկարում պատկերված է անգլերեն լեզվով լրացված իմ վարորդական իրավունքի պատճենը և նրանից հետո շարադրված է նրա թարգմանությունը
(ԱՄՆ) Կալիֆոռնիայի նահանգի ավտոտրասպորտի դեպարտամենտ
Վարորդական իրավունք:
Գործում է մինչև 30.12.2013թ.: Բ7891688: Կարգը. Ց:
Պավել Անդերսոն:
ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգ, ք. Լոս Անջելես, Արևմտյան 9-րդ փող., ՀՕ 110-133:
Սեռը. արական: Մազերը. սև: Աչքերը. դարչնագույն:
Բարձրությունը. 5-06: Քաշը. 210: Ծննդյան օրը. 30.12.1964թ.
Ստորագրություն:
22.12.2009թ. 596 12 ՖԴ/13
- Հ.Գ. Հասարակության և պետության դեմ գործող անձը պետք է մեկուսացվի, այլ ոչ թե արտոնվի նվաճել քաղաքական և իշխանական բարձունքները: Գիտական կոչումը ցանկալի է շնորհել արժանապատիվ մարդուն, այլ ոչ թե ժողովրդին անբարոյականություն ուսուցանող, աչքակապությամբ զբաղվող, Հայաստանի ժողովրդի ճակատագրի համար հերթական անգամ աղետավոր և Հայաստանի քրեական օրենսգրքում նշված գործողություններ կատարող անձնավորությանը:
ՌԴ քաղաքացի Պավել Անդերսոն (Հակոբյան)
Տարոնն իմ աչքի լույսը չի, բայց զարմանում եմ, թե որտեղից ձեր մոտ այդքան առատ ու հորդաբուխ ինֆորմացիա, եռանդ, ինչո՞ւ հենց այսօր հիշեցիք այս ամենի մասին: Մի տեսակ չարություն ու չկամություն էլ եմ տեսնում ձեր նախաձեռնության մեջ:Ատենախոսություն է՝ թող պաշտպանի, ինչո՞ւ չեք զարմանում ու զայրանում որոշ կիսագրագետ պատգամավորների ատեստատների ու դիպլոմների վրա, ազատության մեջ գտնվող մարդասպանի, նույնիսկ արևածաղկի սերմ վաճառող տատիկից հարկ վերցնողների վրա:Հետո՝ անող էիք՝ անեիք, հրապարակավ հայտարարելս ո՞րն է:Հազար հոգի մեջ կընկնի, և դուք ձեռնունայն կմնաք այնպես, ինչպես ձեռնունայն մնաց պաշտոնավոր համասեռամոլների ցուցակը հրապարակել ցանկացող Հ/Կ ղեկավարը:
ՎԻԶԿՈՆ ՍՊԸ
Հարգելի Արամ: Ձեր գրության մյուս մասը շարադրեք առանց վիրավորանքների, եւ այն սիրով կհրապարակենք
Սիրելիներս,
Դեռ չեք հասկացել, որ ձուկը գլխից է հոտած: Առաջարկում եմ լուծարել գիտական աստիճան շնորհող մասնագիտական բոլոր խորհուրդներն ու ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, եւ թող ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը ինք շնրհի գիտական աստիճանները, ինչպես ջ ու ձախ բաժանում է տարբեր կոչումներ, շքանշաններ եւ ինչժոր գրություններ… Սա կլինի իսկական դեմոկչրատիա եւ գիտւթյան իսկական ,զարգացում>…
Գեւորգ Յազըճյան (պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանից 2012թ. փ
ետրվարի 28-ին կամովին եւ հրապարակավ հրաժարած պատմաբան)
ես համաձայն եմ իսրայելյանի հետ ,սկսեք դատարաներից,հոգեբուժարաներից,կամ ինչ,որ մի գործ նախաձեռնելու համար չեն հայտարարում,ձեզ մոտ հեռթ կառաջան: