Անցյալ շաբաթ Ստեփանակերտում երկու կարևոր միջոցառում կայացավ։ Ե րկուսն էլ նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, երկուսն էլ նույն մտահոգություններով ու հարցադրումներով։
Ըստ Civilnet– ի, Ստեփանակերտի մամուլի ակումբում այդ օրը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հանդիպումը ԼՂՀ առավել ակտիվ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են խաղաղարար զանազան ծրագրերում:
Ուշագրավ է, որ լրագրողական այս կազմակերպությունը, նրա գործընկերները, տարբեր լրագրողներ ու հասարակական գործիչներ քանիցս ընդգծել են, որ հակամարտության մեջ ներգրավված երկրների հանրություններն արհամարհված են ինչպես սեփական իշխանությունների, այնպես էլ միջնորդների կողմից։ Ու պարբերաբար կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբին սերտացնել հարաբերությունները քաղաքացիական հասարակության հետ։ Համանախագահները վերջապես արձագանքել են, ավելի ստույգ՝ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները։ Կարծում եմ, որ մի շարք հանգամանքներով պայմանավորված այս հանդիպումը կարող է իրենով նշանավորել նոր զարգացումների սկիզբ։
Սա ուղենշային իրադարձություն էր այն պարզ պատճառով, որ առաջին անգամ են համանախագահներն արձագանքում տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կոչին։ Կարգավորման ողջ ընթացքում երկու հանդիպում է եղել արցախցի քաղաքացիական ակտիվիստների հետ, այն էլ՝ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ։ Դրանցից մեկին, որ կայացել է հակամարտության գոտուց հեռու, արցախցի հասարակական առաջնորդները մասնակցել են ադրբեջանցի ու հայաստանցի գործընկերների հետ միասին։
Ինչ խոսք, ստեփանակերտյան հանդիպման առանցքը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերն էին։ Անսպասելի բացահայտումներ չեղան հանդիպման ժամանակ, սակայն կարևոր էր «առաջին ձեռքից» ստանալ որոշ մանրամասներ։
Գեղամ Բաղդասարյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում