Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում շարունակվում է շախմատի տարեվերջյան ավանդական փառատոնը:
Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող 103 շախմատիստներից երկու տուրերում հաղթանակ տարել են միայն 16-ը: Նրանց թվում են հայաստանցիներ, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, որն ընթանում է 3-րդ տեղում, եւ Էլինա Դանիելյանը՝ 11-րդ հորիզոնական: Մեր հանրապետության երրորդ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը (նկարում` 1-ին պլան), անհաջողության է մատնվել եւ նահանջել 37-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ