Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են հանդես գալիս ՄԱԷ-ի Ալ-Էյն քաղաքում ընթացող աշխարհի առաջնություններում:
Մեր շախմատիստները մեծամասամբ իրենց տարիքային խմբերում շարունակում են տեղեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում: Սակայն 6-րդ տուրից հետո լավագույն արդյունքն ունի 16 տարեկան աղջնակների պայքարին մասնակցող Անի Հարությունյանը, որը 5,5 միավորով ընթանում է 2-րդ տեղում:
Հաջող է հանդես գալիս նաեւ 12 տարեկան տղաների խմբում հանդես եկող Արամ Հակոբյանը: Նա եւս երկու շախմատիստների հետ միասին կորցրել է ընդամենը կես միավոր եւ բաժանում է 1-3-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով եզրափակում է առաջատարների եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ