Կարգին Հայկոն՝Հայկ Մարությանը, ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է, որ չնայած Պրահայում լիքը գործ ունի ու պետք է մեկ շաբաթից վերադառնար Հայաստան, սակայն տոմսը փոխել է, վաղն է գալիս՝ բողոքի ակցիային մասնակցելու համար՝ «մեր պետության համար»: «Մեր երեխեքի համար, մեր ծնողների համար, մեր կանանց համար եւ ինչու չէ՝ մեր թասիբի համար: Գազի գինը թանկ է, հերիք չի, հլը ինքնաթիռի տոմսի գինն էլ վրեն պլյուս եղավ: Այնպես որ, այ էս դեմքով եմ գալիս»,-գրել է սիրված դերասանն իր էջում:
Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում քվեարկվելու է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը վաճառվում է ռուսական «Գազպրոմին»: Այդ առիթով էլ բողոքի ակցիա է նախատեսված:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կողմ քվիարկողները մեծ վաշվով հաստատելու են, որ ազգի դավաճանն են՝ ԹՇՆԱՄԻՆ։
Հետագայում թող երկու հանցագործներին չմեղադրեն, մեր երկիրը վաճառելու համար, նրանք օտար
զավթիչներ են, իսկ դուք՝ լափելու անասնական բհազդի ճորտեր։
Հայկ ջան, ուզում ես Մկոյի ու Հովոյի դեմքերն էլ առ ու արի՝ էս իշխանություններն արդեն չափն անցել են:Գալուստ կոչվածի ելույթը չե՞ս լսել, կարծես թշնամի ժողովրդի հետ խոսի:Այ քեզ բա~ն…
Սա իսկապես դավաճանություն է: Ժողուվուրդ ջան սթափվեք!!! Ուր են տանում մեր երկիրը այս թափչփուկները?