Դեկտեմբերի 22-ին Ստամբուլի ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ հակաիշխանական ուժերի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Այն հրահանգվել էր քաղաքային իշխանության կողմից, սակայն ամեն ինչ նոր թափով սկսվեց, երբ ընդդիմադիրները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, բողոքողները հավաքվել են Ստամբուլի ասիական Կադիկի մասից եւ պահանջում են կառավարության եւ նախարարների հրաժարականը, որոնք հնարավոր է մասնակցություն են ունեցել դեկտեմբերի 17-ին եղած «Մեծ կաշառք» օպերացիայում: Սա անսպասելի էր նույնիսկ երկրի իշխանությունների համար: Վարչապետ Թայիփ Էրդողանը նույնիսկ պայքարն անվանել է կեղտոտ եւ համարել է, որ այն ուղղված է իշխանության տապալմանը:
Նշված օպերացիայի գործով ձերբակալվել է 24 հոգի, որոնց մեջ են եղել Ներքին գործերի նախարարի որդիները, Էկոնոմիկայի նախարարության ղեկավարները եւ այլք: