Լրահոս
Օրվա լրահոսը

Խոդորկովսկին ասուլիս տվեց Բեռլինի պատին նվիրված «Չեք փոյնթ Չառլի» թանգարանում

Դեկտեմբեր 22,2013 20:15

Արդեն տեղեկացրել ենք, որ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհված ներումը ստանալուց ժամեր հետո «ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար, ավելի քան տաս տարի անազատության մեջ անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին, ներումը ստանալուց ժամեր անց մասնավոր ինքնաթիռով թռել էր Բեռլին, որտեղ հանդիպել է իր ծնողներին:

Բեռլինի օդանավակայանում նրան դիմավորել է Գերմանիայի նախկին արտգործնախարարը:

Այս տարիների ընթացքում Գերմանիան շատ ուշադիր հետեւում էր Խոդորկովսկու գործին, եւ պարբերաբար բարձրացնում էր նրան ազատ արձակելու հարցը:

Ավելին, Բեռլինի «Չեք փոյնթ Չառլի» անունը կրող Բեռլինյան պատին նվիրված թանգարանում, ուր պարտադիր տանում են այդ քաղաք թեկուզ երկու ժամով մտնող հյուրին, մի ամբողջ սրահ նվիրված է Խոդորկովսկուն: Այս մասին ֆոտոշարք «Առավոտը» տպագրել էր  այս տարի մայիսին: Իսկ այսօր՝ հունվարի 22-ին Միխայիլ Խոդորկովսկին ասուլիս է տվել հենց այդ թանգարանում, ասուլիսը վարել է թանգարանի տնօրեն Ալեքսանդրա Հիլդեբրանտը, որը մինչ այդ Խոդորկովսկու համար էքսկուրսիա էր կազմակերպել թանգարանում:

Ասուլիսի ժամանակ Խոդորկովսկին ասել է, որ Պուտինին վերաբերվում է ոչ թե ատելությամբ, այլ պրագմատիզմով, իսկ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ իր հարազատների հանդեպ հետապնդում չի եղել:

Նա նաեւ ասել է, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, այլ միայն՝ հասարակական գործունեությամբ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 Լուսանկարը՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031