Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառուսական տրամադրությունների մասով, առաջին նախագահի մտքերը, ցավոք, համարում եմ առարկայից հեռացող կամ հեռացնող»

Դեկտեմբեր 22,2013 18:19

«Իհարկե, կիսում եմ Տեր-Պետրոսյանի քննադատությունը եվրոպական մի քանի կառույցների հասցեին, այն մասով, որ կեղծված ընտրությունները պարբերաբար ճանաչել են որպես օրինական, անգամ մարտի 1-ի 10 զոհերով ավարտված ընտրությունները, համարվեցին ընդհանուր առմամբ ժողովրդավարական, ինչով գուցե ակնկալում էին, որ Սերժ Սարգսյանը երկիրը կտանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Գերագնահատեցին Սերժ Սարգսյանի կարողությունները, կամ ավելի ճիշտ` թերագնահատեցին այն ռիսկերը, որոնց մասին խոսել ենք բազմիցս. հնձեցին այն, ինչ ցանել էին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝անդրադառնալով նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝  ՀԱԿ-ի հանրապետական նիստին հնչած ելույթին, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում «մայդան» տեղի չի ունենում: Հիշեցնենք, ըստ առաջին նախագահի, Հայաստանում «մայդանի» չկայացման պատճառներից մեկը՝ հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արեւմուտքից ու նրա կիրառած երկակի ստանդարտներից:

Լեւոն Տեր-Պետրոսյանը «մայդանի» չկայացման հիմնական պատճառներից մեկն էլ նշել էր՝ «Հակառուսական տրամադրված որոշ անհատների եւ մարգինալ տարրերի մշտական առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երեւույթ, երբեւէ գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի»։

«Հակառուսական տրամադրությունների մասով, առաջին նախագահի մտքերը, ցավոք, համարում եմ առարկայից հեռացող կամ հեռացնող: Կարծում եմ՝ հակառուսական տրամադրությունները չեն խնդիրը, այլ հակակայսերականը, կամ` հակառեւանշիստական»,-ասաց պարոն Բարսեղյանը, նշելով, որ Հայաստանում հակառուսական կամ հակաուկրաինական չէին էլ կարող լինել տրամադրությունները. «Առարկան, ըստ իս, ռուսատյացությունը չէ, դա անգամ սեպտեմբերի 3-ից հետո չի արծարծվել: Անշուշտ բոլոր հասարակություններում էլ այս կամ այն ազգի կամ էթնոսի հանդեպ ատելություն ունեցող կամ սերմանող ինչ-ինչ անհատներ կան, կլինեն, իսկապես մարգինալ, բայց այս պարագայում խնդիրը «սովետի» մետամորֆիկ վերականգնման դեմ տարբեր ռեակցիաներն են տարբեր հասարակություններում կամ պետություններում: Իհարկե, Ուկրաինայում եւ Հայաստանում այս ռեակցիաները տարբեր են, բայց ես այլ պատճառներ եմ տեսնում դրանում, քան թե Հայաստան-Ռուսաստան 200-ամյա կապը` մեղմ ասած: Կիեւում, չնչին բացառություններով, միացյալ ընդդիմություն կա Ուկրաինային ռուսաստանյան փոսի մեջ քաշելու դեմ, այդ ընդդիմության կողքին գործարար աշխարհ եւ օրինական փող կա, կա նաեւ միացյալ ուկրաինական սփյուռք, նաեւ չկան այն փակ սահմաններն ու բացարձակ մենաշնորհային տնտեսությունը, ահուսարսափ տարածող քրեական իշխանությունները, ինչ մենք ունենք: Ահա սրանք են սկզբունքային տարբերությունները մեր իրավիճակից: Բացի այս, Ուկրաինային Ռուսաստանին կապող անհամեմատ հզոր պատմական անցքեր կան, որոնք ինչ-որ իրենց զգալ չեն տալիս»:

Արդյունքում, պարոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ Հայաստանում կա ընդամենը 400-1500 ակտիվ ընդվզող Հայաստանի անկախության զիջման եւ Ռուսաստանին բռնակցման դեմ: Եւ լավ կլիներ, ինչպես Լեոն Բարսեղյանն ասաց՝ ընդվզող այդ 400-1500 մարդկանց կողքին տեսնել բոլոր այն քաղաքական ուժերին եւ նրանց ներկայացուցիչներին, ովքեր իսկապես համարում են, որ Սերժ Սարգսյանը, իր ռեժիմը եւ իշխանությունը պահպանելու համար հետեւողականորեն զիջում է երկրի ինքնիշխանությունը, կայքն ու գույքը. «Սրանք միայն հրապարակային քննադատությունից ու քաղաքական վերլուծություններից  չեն ազդվում, ապացուցված է վաղուց»:

Առաջին նախագահի խոսքերը, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին  ՀԱԿ-ը կարող էր առնվազն 50-հազարանոց հանրահավաք անցկացնել, իսկ չանցկացրեցին, որովհետեւ եթե մյուս ուժերը չմիանային, եւ դրանով նոր քաղաքական գործընթաց չսկսվեր, ապա այդ հանրահավաքը սոսկ դատարկ կրակոց կլիներ ու ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը: Aravot.am-ի այն դիտարկմանը, արդյոք սա մի տեսակ արդարացում չէր, թե ինչու հենց ՀԱԿ-ը, որպես ընդդիմադիր, «Մայդան չհրահրեց», կամ գուցե սա նորից հրապարակային հրավերք է իրենց նշած մյուս ուժերին, պարոն Բարսեղյանը չմեկնաբանեց, սակայն նշեց, որ մինչ այս պահը ակնհայտ է, որ ոչ իշխանական ուժերը` խորհրդարանական եւ արտախորհրդարանական, Հայաստանի վիճակը օրհասական չեն համարում, եւ առայժմ պատրաստ չեն միացյալ պայքարել անգամ ինքնիշխանության կորստի դեմ, այլապես կպայքարեին. «Գուցե դեկտեմբերի 23-ը ինչ-որ բան կփոխի»:

Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում  քվեարկվելու է  ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը վաճառվում է ռուսական «Գազպրոմին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Լիովին համաձայն եմ պարոն Բարսեղյանի կարծիքին: Կուզեի ավելացնել որ «Հայաստանում Մայդան չլինելու» հանգամանքը հետեվանք է նայեվ հենց առաջին Նախագահի Մարտի 1 ին իր պասսիվ կեցվածքով…, ամեն անգամ մեր քաղաքական լիդերների այդ պասսիվ կեցվածքը լինի սպասվելիք ընդվզուների պահին կամ Ազգային ժողովում հուսախաբ արեց ժողովրդին եվ ինչպես տեսնում ենք միայն 500 ից 1000 կորովի երիտասարդներ են մնացել պայքարի դաշտում …
    Համաձան եմ նաեվ Ռուսական իրականությանը վերաբերվող մտքերին…Պւոտինյան ԿԳԲ եական Խունտան բոլորովին չի ներկայացնում Դեմոկրատական Ռուսաստանը կամ հասարակ Ռուս ժողովրդին, արդեն Ելցինի ղեկավարման տարիներին ի շնորհիվ Ելցինի ընտանիքի երկրի նյութական միփոցները ուզուրպացրին մի փոքր խումբ «աչքաբաց» ոչ ռուսներ իհարկե ԿԳԲ ի օժանդակությամբ, որոնք էլ «թագավորի աթոռին» նստեցրին կիսագրագետ իշխանապաշտ Պուտինին որը մինչեվ այսօր էլ երկիրը ղեկավարում է ի հեճուկս այդ, երկիրը թալանած մարդկանց շահերի… ի շնորհիվ առափին Նախագահի «լիբերալ բուրժուա տնտեսական» քաղաքականության մեր երկիրն էլ «ներմուծեց» իր թալանչի օլիգարխների «տնտեսական համակարգը» նորից ԿԳԲ ներկայացնող Սերժանտներին…
    Ես համոզված եմ որ այդ տնտեսական համակարգը երկար գոյատեվման հնարավորություն չունի եվ կփլուզվի հենց իր փուչ ծանրության տակ…

  2. artur says:

    Նելլի Բաբայան , նախ սոորական հայ մահկանացուին բացատրեք խնդրեմ,թե նրա համար ինչ տարբերություն թե ում են պատկանում հայռուսգազարտի բաժնետոմսերը և ով է իրեն թալանում:Թե ,,սա մեր կովն է մենք պիտի կթենք?”մեջբերում հայտնի կինոֆիլմից:Գազի գինն էլ ձեզ օրինակ:

  3. Spartak says:

    Ընդդիմություն կոչվածներն այնպես չկոտրեցին ժողովրդի մեջքը:Խաբեցին ժողովրդին, նրա միջից հանեցին պայքարով ինչ-որ բանի հասնելու ձգտումը:Ո՞ւր է Րաֆֆին, որ ընկել էր երկրով մեկ ու արդարություն էր պահանջում իշխանություններից/Պուտինն ու Օբաման էլ չհաշված/:Պուտինն իր ոտքով էր եկել , թող մի ծպտուն հաներ ընդդիմության ,,լիդեր,, -ը:Խոր քուն է մտել, չկա, կուսակիցներն էլ տեղյակ չեն ինչ լինելը:Կապի այսպիսի ժամանակներում մեկը մյուսից էլ տեղյակ չլինի՞:Ժողովուրդն այլևս ոչ մեկին չի հավատում, խնդրում եմ ժողովրդին չմեղադրել:Տղամարդ պետք է լինել՝ ժողովրդից չթաքնվելու և նրան ճշմարտությունն ասելու համար:

  4. Azad says:

    Չնայած իր պնդումներին թե ինք հակառուս չէ, պարոն Բարսղյանի շրթներից հորդում է անհիմն ռուսատյացությունը: Կարո՞ղ է պարոն բարեղյանը թաստարկել թե երբ և ինչպես շահագործվել է Հայաստանը Սովետի ժամանակ թ՞ե Մաքսային Միության դրույթներում: Եթե շահագործում է եղել Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական կամ տնտեսական հարաբերությունների մեջ՛ դա միշտ ել եղել ի նպաստ Հայաստանի: Ո՞ր կարույցը զարգացրեց Հայաստանին յոթանասուն տարի: Միացիալ Նահանգնե՞րը, Եւրոպական Միությու՞նը: Ի՞նչ օգուտ է տեսել Հայաստանը Արևմուտքից: Արևմտամետ հայերը եթե անկեղծ են՛ պատմություն չգիտեն: Հակառակ դեպքում սեփական շահերով կամ պաթոլոժիգ կրքով տարված պրոպականտիստներ:

  5. Հարգելի ,,պատմագետ,,,Խսհմ-ից շահել են միայն մահմեդական թուրքալեզու բնակչությամբ եռկրները,հայերի շահածը սոսկ կյանքի եվ գույքի համար քիչ թե շատ ապահով պայմաններն էին;Համեմատական բարեկեցությունը,որ կար,ստեղծվել էր մեր ժողովրդի տքնաջան աշխատանքով,,,5-ամյակը՛4 տարում ;կոլխոզացման,գուլագների համատարած կազմակերպման,գլխապտույտ արագությամբ ծանր արդյունաբերական հիմքով ինդուստրացման…Ալթայի երկրամաս ու Մագադան աքսորումների հետեվանքով…Իսկ արդնյուբերական պոտենցիալը,որ կար Հայաստանում հիմնականում կոմպլեկտավորող բնույթ ուներ.Արդադրատեսակների բաղադրամասերի 75տոկոսը՛արտադրվում էր/մտածված ձեվով/Հայաստանից դուրս,եվ միայն այստեղ ներկրվելով հավաքվում,ահա այստեղ է շան գլուխը,դրա պատճառով այդ գիգանտները այսօր չեն աշխատում,մյուս կողմից էլ դրանցում առկա տեխնոլոգիան անհուսալիորեն հնացել են..Չմոռանամ շեշտել նաեվ ռուսիֆիկացման պետականորեն դրված գործընթացը,ռուսական կրթությամբ դպրոցներում աշակերտներ ընդունելու հերթ էր,դրանցում այնքան աշակերտ կար,որքան մնացյալ հայալեզու կրթությամբ դպրոցներում …Չշարունակեմ՞…Բացեք միայն,խնդրում եմ,1971թ հրատարակված ,,Основы этнографии,.դասագիրքը.սեվով սպիտակի վրա գրված է/մեջ բերեմ համառոտ/ ,որ ԽՍՀՄ-ում եղած ազգերը պետք է ձուլվեն հիմնական/ տերմինը գրքից է,-Ռ.Պ./ ազգերի՛ռուսների,ուզբեկների,վրացիների եվ ադրբեջանցիների մեջ/տես, կարդա 11-րդ էջը/.Այ սա է ձեր իսկ բառերով ասած իսկական ,,պրոպականտան,,Միայն Մոսկվայում 70 տարում 20 000 հայ է ձուլվել/Սիմոնովներ,Վախթանգովներ,Արգուտինսկիներ…գործընթացը շարունակվում է/,սա՞մմմ է ձեր ուզածը…Իսկ արեվմտամետների եվ ռուսամետների տարափեղկումը շինծու է,այն մեզ իրար դեմ հրահրելու,մեզ պառակտելու միտում է հետապնդում;

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031