Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան 37 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ովքեր նույն շենքում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի դիմաց հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 9-ը հարկանի է և ոստիկաններն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ կամ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, կամ՝ ինքնասպանություն: Հարևանները ոստիկաններին պատմում էին, որ մահացածը բնակվում էր նշված շենքում, ջութակահար էր և կույր:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: