Պատմության մեջ առաջին անգամ կարող է Ռիո-դե-Ժանեյրոյում Mixed Martial Arts (ММА) կանոններով մենամարտ անցկացվել տղամարդու եւ կնոջ միջեւ: Կազմակերպիչ «Shooto Brazil»-ի կայքէջը տեղեկացնում է, որ 20-ամյա Էմերսոն Ֆալկաոյի դեմ ելնելու է Ժուլիանա Վելասկեսը: Սակայն կազմակերպիչներն, այնուամենայնիվ, այնքան էլ վստահ չեն այդ աննախադեպ մենամարտի անցկացման անհրաժեշտության մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ MartialArtsNomed.com-ի