Այսպիսի տեսակետ է արտահայտել գերմանացի Բորիս Բեքերը՝ խոսելով այն մասին, թե ժամանակակից թենիսում իրեն ինչը դուր չի գալիս:
«Տղամարդկանց թենիսում տիտղոսների համար մշտապես պայքարում է երկու-երեք հոգի: Կանանց մեջ Սերենա Ուիլյամսը հավասարը չունի: Հարկավոր է, որպեսզի մյուսներն էլ հասնեն այդ խաղամակարդակին եւ հավասարվեն նրանց: Թենիսը պետք է հետաքրքիր լինի ոչ միայն որպես խաղ, այլ նաեւ որպես մրցապայքար:
Կանանց մեջ որոշ թենիսիստուհիներ կորտում տնքում են այնպես, ասես, ննջասենյակում են: Դրանով նրանք ի՞նչ են ուզում ապացուցել հանդիսականին», – դժգոհել է աշխարհի նախկին թիվ 1 ռակետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ guardiantv.com-ի